Posted in մաթեմ

22.12.2021 Մաթեմատիկա

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար/ մաս 2․

Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։

10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։

Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։

Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20

Առաջադրանքներ

Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:


2 և 44=44
15 և 25=75
6 և 240=240
3 և 13=39
7 և 17=119
5 և 17=85
8 և 11=88
25 և 75=75
18 և 72=72
24 և 18=72
3 և 7=21
9 և 11=99
260 և 13=260
100 և 30=300
13 և 390=390
81 և 27=81
24 և 60=120
35 և 60=420
15 և 50=150
4 և 170=340

Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։


2 և 44=2
15 և 25=5
6 և 240=6
3 և 13=1
7 և 17=1
5 և 17=1
8 և 11=1
25 և 75=25
18 և 72=18
24 և 18=6
3 և 7=1
9 և 11=1
260 և 13=13
100 և 30=10

13 և 390=13
81 և 27=27
24 և 60=12
35 և 60=5
15 և 50=5
4 և 170=2

Posted in Հայրենագիտություն

Նոր տարին Գերմանիայում

Նոր տարին Գերմանիայում աղմկոտ և էմոցիաներով լի տոն է։ Գերմանացի փոքրիկները սպասում են Սանտա Նիկոլաուսին, ով փոքրիկ ավանակի վրա նստած շրջում է գերմանական քաղաքներում ու նվերներ տանում երեխաներին։ Գերմանիայում ամանորյա ավանդույթներից է հատուկ նշել ժամը 12։00-ը։ Երբ ժամացույցը սկսում է խփել 12։00-ի զանգերը, գերմանացիները բարձրանում են աթոռների և բազմոցների վրա և վերջին զանգի հետ ցատկում են «նոր տարվա» մեջ։ Սա շատ հին ավանդույթ է, որը պահպանվել է մինչև մեր օրերը և կիրառվում է գերմանական ընտանիքներում։