Ինձ համար Ամանորը հրաշալի հրաշքների տոն է։
Ինձ թվում է որ Ամանորը բոլոր մարդիկ սիրում են և դրա համար նրանք մեծ շուքով են տոնում այն։
Ամանորյա պատրաստությունների մեջ ինձ համար այդքան կարևոր չեն տոնական ուտելիքները ինչքան որ եղևնին և տունը զարդարելու արարողությունը, որին ես անհամբերությամբ սպասում եմ և ակտիվ մասնակցում եմ։
Ամանորը ինձ համար հրաշքների տոն է որին ես հավատում եմ սրտատրոփ սպասում եմ։
Ինձ համար այս տարում ոչ մի առանձնահատուկ բան չի եղել, պարզապես մեծացել եմ մեկ տարով։
Ես ինքս ինձ ուզում եմ խոստովանել որ ինձ շատ լավ եմ պահել այս տարի, լավ եմ սովորել բայց ունեմ բնավորության միքանի գծեր, որոնք պետք է ուղղեմ դեպի լավը և ես խոստանում եմ, որ գալիք տարում կփորձեմ ուղղել։ ԵՒ քանի որ ես շատ բարի ու խելացի տղա եմ, կարծում եմ, որ արժանի եմ շատ նվերների։
