Իմ նախասիրությունները` դա ֆուտբոլ խաղալն է և նկարելն է։ Ես փոքր ժամանակից սիրում էի ֆուտբոլ խաղալ։ Ամռանը ամենօր ընկերներիս հետ բակում խաղում եմ ֆուտբոլ։ Իսկ ես հիմա հաճախում եմ ՈՒրարտու ֆուտբոլային ակումբ որպեսզի դառնամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ֆուտբոլի պարապմունքները շատ հետաքրքիր են անցնում։ Սկզբից նախավարժանք ենք անում և հետո բաժանվում ենք թիմերի և սկսում ենք ֆուտբոլ խաղալ։ Շատ եմ սիրում ֆուտբոլը և ամենինչ անելու եմ որպեսզի նպատակս իրականանա։ Իսկ նկարչությունը ինձ համար զբաղմունք է,որով ես ազատ ժամերին զբաղվում եմ։ Նկարում եմ ցանկացած բան որը ինձ դուր է գալիս։ Բայց ես միայն սիրում եմ նկարել մատիտներով և ֆլոմներով։
Month: December 2021
Ամանորյա փազլ
Լուցկիներով աղջիկը
Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:
Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:
Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:
Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:
Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:
Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:
«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
– Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:
Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:
Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
Կարդա՛ պատմվածքը՝ դուրս գրելով քեզ ծանոթ խոսքի մասերը (գոյական, ածական, թվական, բայ, մակբայ)։
Գոյական-ձյուն,լուցկի,տուփ,Տատիկ,աղջիկ։
Ածական-ցուրտ,թափանցիկ,ոտաբոբիկ,գլխաբաց,շիկնած։
թվական-երկու։
Բայ-տաքանալ,լուսավորել,սառել,բացականչել,պահել։
Մակբայ-ցրտից սրթսրթալ, հապշտապ,
Երկրի մակերևույթի հիմնական ձևերը
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:
Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:
Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ամենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:
Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:
Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:
Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայվում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լինում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայրի։
Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով: Խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերր (գլաքար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթավայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթավայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
Սարահարթ
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:
Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթավայրը:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները:
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:
Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրությունները:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:
Լեռների քայքայման հետևանքով։
Ծովի հատակի բարձրացման պատճառով։
Լավային հոսքերի հետևանքով։
Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով։
Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում։
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
Мороз Иванович /13-17 декабря\
В одном доме жили две девочки – Рукодельница да Ленивица. Рукодельница была умная девочка. Она рано вставала, одевалась, за дело принималась: печку топила, избу мела, а потом на колодец за водой ходила. А Ленивица в постельке лежала, потягивалась, с боку на бок переваливалась. Потом встанет, да и сядет к окошку мух считать: сколько прилетело, да сколько улетело. Как всех пересчитает Ленивица, так уж не знает, за что приняться и чем бы заняться. Сидит и плачет, что ей скучно. Между тем Рукодельница воду принесёт, затем примется чулки вязать, да рубашки шить. И не было никогда ей скучно. Однажды Рукодельница пошла за водой, опустила ведро в колодец на верёвке. Верёвка оборвалась, и ведро упало в глубокий колодец…
Нечего было делать. Рукодельница ухватилась за верёвку и опустилась по ней к самому дну. Только тут с ней чудо случилось, смотрит: перед ней печка, а в печке сидит румяный пирожок, поглядывает да приговаривает:
– Я совсем готов, подрумянился. Кто меня из печки возьмёт, тот со мной и пойдёт!
Рукодельница схватила лопатку, вынула пирожок и положила его за пазуху. Идёт она дальше. Перед нею сад, а в саду стоит дерево, а на дереве золотые яблочки; яблочки листьями шевелят и говорят:
– Мы яблочки наливные, вкусные. Кто нас с дерева стрясёт, тот нас себе и возьмёт. Рукодельница подошла к дереву, потрясла его, и золотые яблочки так и посыпались к ней в передник. Рукодельница идёт дальше. Смотрит перед ней Мороз Иванович. Сидит он на ледяной лавочке да снежные комочки ест.
– А! – сказал он. – Здорово, Рукодельница! Спасибо, что ты мне пирожок принесла.
Тут он посадил Рукодельницу возле себя, и они вместе пирожком позавтракали, а золотыми яблочками закусили.
– Знаю я, зачем ты пришла, – говорит Мороз Иванович, – ты ведёрко в мой колодец уронила. Отдам я тебе ведёрко, только ты мне за то три дня послужи. Будешь умна, тебе ж лучше; будешь ленива, тебе ж хуже.
чудо – հրաշք передник – фартук
положить за пазуху – ծոցը դնել лавочка – скамейка
послужить – ծառայել
1. Чем занималась Рукодельница рано утром? Одевалась, за дело принималась.
2. Почему Ленивице было скучно? Потому что не чем не занималась.
3. Скучала ли Рукодельница? Нет, не скучала.
4. Что случилось однажды у колодца? Рукодельница уронила ведро в колодец.
5. О чём попросили девочку пирожок и яблочки? Они попросили чтобы их взяли.
6. Кого встретила на дне колодца девочка? Она встретила Мороза Ивановича
7. Что предложил Мороз Иванович Рукодельнице?Он предложил прослужить ему три дня
Согласны ли вы с тем. что …
1. Девочку звали Ленивицей, потому что она была очень ленивой. да
2. Девочку звали Рукодельницей, потому что она всё умела делать. да
3. Всю работу делала Рукодельница, и Ленивице нечего было делать. нет
4. На дне колодца первым встретился девочке Мороз Иванович. нет
5. Девочка пришла к Морозу Ивановичу с пустыми руками. нет
6. Он был очень сердитый и не хотел отдавать ведро. нет
Подберите антонимы к данным словам.
Глупый-умный, добрый-злой, бедный-богатый, поздно-рано, весело-грустно, лучше-хуже, отнести-принести, подняться-спустится.
Спишите. Вместо точек вставьте нужные глаголы.
Рукодельница всегда рано вставала и принималась за дело. 2. Каждый день девочка топила печку. 3. Верёвка оборвалась, и ведро упало в колодец. 4. Мороз Иванович посадил девочку возле себя, и они вместе пирожком позавтракали.
Հաշվետու պատում մայրենի
https://davitmskh.school.blog/2021/09/09/1616/
https://davitmskh.school.blog/2021/09/15/14-09-2021-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/
https://davitmskh.school.blog/2021/09/25/%d5%ab%d5%b4-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd/
https://davitmskh.school.blog/2021/10/05/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4/
https://davitmskh.school.blog/2021/10/06/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8/
https://davitmskh.school.blog/2021/10/13/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-2/
https://davitmskh.school.blog/2021/10/18/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-18-10-2021/
https://davitmskh.school.blog/2021/11/17/%d0%b7%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f/
https://davitmskh.school.blog/2021/11/27/%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6/
Հաշվետու պատում մաթեմատիկա
Հաշվետու պատում Հայրենագիտություն
Գործնական քերականություն
149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:
Օրինակ՝
Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:
Ո՞վ եկավ: մայրիկը
Ի՞նչը քաղցրացավ: շունը
Տատը ի՞նչ է անում: քնում է
Գիրքը ի՞նչ է լինում: վառվում է
Ինչպիսի՞ շնիկ է: փոքր
Ինչպե՞ս գտավ: զգուշորեն
Ե՞րբ եկավ; գիշերը
150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:
Ի՞նչը վերջացավ: ֆիլմը
Ո՞վ մտավ: ֆատիկը
Տղան ի՞նչ արեց: քնեց
Անձրևը ի՞նչ եղավ: վերջացավ
Ինչպիսի՞ դաս էր: երկար
Ո՞ր գզեստն է հագին: գեղեցիկ
Ինչպե՞ս մոտեցավ: քայլելով
Ե՞րբ կգամ: վաղը
Ինչքա՞ն հետաքրքիր է: անչափ հետաքրքիր է
151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:
Ա Բ
Ինչպիսի-Անտառ — խշշում է-ինչ
Ինչպիսի-աղջիկ — խաղում է-ինչ
Ինչպիսի-մարդ — կանգնում է-ինչ
Ինչպիսի-մեքենա — սլացավ-ինչ
Ինչպիսի-քամի — դադարեց-ինչ
152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:
Ա Բ
Ինչպիսի-Պար — պարում է-ինչ
Ինչպիսի-երգ — երգել է-ինչ
Ինչպիսի-կանչ — կանչել է-ինչ
Ինչպիսի-հարց — հարցրել է-ինչ
Ինչպիսի-կապ — կապում է-ինչ
153. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի է տալ:
Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:-գոյական
Բ. Հնձում ենք, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:-բայ
154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:
Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում։
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան տեսավ։
Մի մարդ մութ գիշերով ձոր բարձրացավ։
Անձրևը անընղհատ թափվում եր։
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցվեց։
155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:
Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:
156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):
Արջը տանձ է ուտում:-ինչ գոյական
Մեր բարդին սոսափում է: -ինչ գոյական
Սևաչյա աղջիկը երգում է:-ինչպիսի-ածական
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:-ինչ գոյական
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:-ով գոյական
Նա մոտեցավ խշշացող գետին:-ինչպիսի ածական
Մաթեմատիկա 08.12.2021
Եթե Աշոտի մտապահած թվին ավելացնենք 2 և ստացված գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։
34×3=102
102-2=100
Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։
5×4=20
20+40=60
60:3=20
Եթե Գայանեի մտապահած թվից հանենք ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք Գայանեի մտապահված թիվը։
125:5=25
25+10=35
Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
111+89=200
200-127=73
Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։
419-83=336
336:3=112
Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
60×5=300
300×2=600
600+14=614
Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք 10-ով, կստանանք 200։
200+10=210
210×2=420
Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
2020+20=2040
2040:4=510
Բաժանարար թեմայից վերհիշենք՝
9․ Քանի՞ բաժանարար ունի 35-ը։
2
10․ Քանի՞ բաժանարար ունի 28-ը։
4
11․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։