Անհատական ուսումնական պլան. երրորդ ուսումնական շրջան
Անուն ազգանուն-Դավիթ Հարությունյան
Դպրոց, դասարան- Արեւմտյան դպրոց, 5.2 դասարան
Ընտրությամբ գործ. խումբ- Մաթեմատիկա
Երկարօրյա ծառայություն – չեմ օգտվում
Երթուղային ծառայություն- չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ-/նշել պարապմունքի անունը, անցկացման վայրը, հաճախում եմ ֆուտբոլի։
Month: January 2022
Հրեշտակների ձոր և Դվին
Հրեշտակների ձոր
Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում։
Դվին
Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի՝ Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում
ստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ ամրոցներ։ 450 թվականին Դվինում հիմնվել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։
Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում
Այս շաբաթ նույնպես հետաքրքիր և ուսումնական անցավ։ Շաբաթվա սկզբում Բնատեխնիկական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք տեխնոլոգիական կենտրոն Mind Center։Այնտեղ մենք բաժանվեցինք խմբերի և հավաքեցինք legomindstorms _ով հավաքեցինք դինոզավր։ Այնուհետև փոխվեցինք տեղերով և վերևի հարկում աշխատեցինք լեգոներով։
Իսկ հաջորդ օրը ընկեր Գրետայի հետ գնացինք 4 րդ դասարանցիների մոտ և Սովորող -սովորեցնող նախագծի շրջանակներում նրանց ծանոթացրեցիք Quizizz ծրագրի հետ։
Շաբաթը ամփոփեցինք Մայր դպրոցում երգ ու պարով։ Ահա այսպես ուսումնական ավարտեցինք այս շաբաթը։ Հաջորդ շաբաթվանից կսկսվի մեր առօրյա դասերը։
Հունվարյան երկրորդ ուսումնական ճամբարային հաշվետվություն
Ճամբարային առաջին շաբաթ
Ես շատ եմ սիրում ձմեռվա հունվար ամիսը, քանի որ մեր դպրոցում այն համարվում է ճամբարային ամիս և դասերի փոխարեն մենք ավելի շատ ճամփորդում ենք և մասնակցում ենք տարբեր նախագծերի։ Չնայած ասեմ ,որ մեր դպրոցում երբեք ճամփորդությունների պակաս չի լինում։
Այս շաբաթը անցել է շատ խաղաղ և հանգիստ։ Ինչպես միշտ օրը սկսել ենք երգով ու պարով։ Ունեցել ենք հայրենագիտության դաս, որտեղ իմացել եմ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին։ Այս շաբաթ լող չենք ունեցել քանի որ ջուրը սառներ։
Իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Սևաբերդ գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Գնացել էինք դահուկ և սահնակ քշելու։ Այնտեղ շատ ցուրտ էր և ես համարյա չեմ սահել ,միայն խաղացել եմ ձնագնդիկ։Այնուհետև մեքենայի մեջ ճաշել ենք և վերադարձել ենք քաղաք շատ մրսած, քանի որ սաստիկ ցուրտ էր։ Ահա այսպես անցավ այս ճամբարային շաբաթը։Գիտեմ որ սպասվում է մեզ հետաքրքիր և գունավոր ձմեռային օրեր 😀
https://youtu.be/_cY4mn7xa40
Ճամբարային երկրորդ շաբաթ
Այս շաբաթը նույնպես հետաքրքիր և հավես անցավ։ Օրը ինչպես միշտ սկսվեց առավոտյան պարապմունքով։ Շաբաթվա սկզբում մեզ հյուր եկան ավագ դպրոցի աշակերտները ,որոնց հետ իրականացրեցինք տեղեկատվական նախագիծ։
Հաջորդ օրը մեզ հյուր եկավ երկրաբան Իվետա Ջանազյանը,որի հետ դաս անցկացրեցինք և տեղեկություններ իմացանք ապարների մասին։
https://youtu.be/B1ZKMRLLW1I
Այնուհետև մենք այցելեցինք Մայր դպրոցի քիմիայի լաբորատորիա, որտեղ Բնագիտական ստուգատես նախագծի շրջանակներում կատարեցինք բնագիտական փորձեր և սովորեցինք անվտանգության կանոնները։
https://youtu.be/eIFENXTyPSM
Դե իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց ,որտեղ մենք ցույց տվեցինք մեր կարողություններն ու հմտությունները։
Ահա այսպես տեղեկատվական և հետաքրքիր անցավ այս շաբաթը։
https://youtu.be/sg7on3YRo5M
Ճամբարային երրորդ շաբաթ
Այս շաբաթ նույնպես հետաքրքիր և ուսումնական անցավ։ Շաբաթվա սկզբում Բնատեխնիկական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք տեխնոլոգիական կենտրոն Mind Center։Այնտեղ մենք բաժանվեցինք խմբերի և հավաքեցինք legomindstorms _ով հավաքեցինք դինոզավր։ Այնուհետև փոխվեցինք տեղերով և վերևի հարկում աշխատեցինք լեգոներով։
Իսկ հաջորդ օրը ընկեր Գրետայի հետ գնացինք 4 րդ դասարանցիների մոտ և Սովորող -սովորեցնող նախագծի շրջանակներում նրանց ծանոթացրեցիք Quizizz ծրագրի հետ։
Շաբաթը ամփոփեցինք Մայր դպրոցում երգ ու պարով։ Ահա այսպես ուսումնական ավարտեցինք այս շաբաթը։ Հաջորդ շաբաթվանից կսկսվի մեր առօրյա դասերը։
Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում
Այս շաբաթը նույնպես հետաքրքիր և հավես անցավ։ Օրը ինչպես միշտ սկսվեց առավոտյան պարապմունքով։ Շաբաթվա սկզբում մեզ հյուր եկան ավագ դպրոցի աշակերտները ,որոնց հետ իրականացրեցինք տեղեկատվական նախագիծ։
Հաջորդ օրը մեզ հյուր եկավ երկրաբան Իվետա Ջանազյանը,որի հետ դաս անցկացրեցինք և տեղեկություններ իմացանք ապարների մասին։
Այնուհետև մենք այցելեցինք Մայր դպրոցի քիմիայի լաբորատորիա, որտեղ Բնագիտական ստուգատես նախագծի շրջանակներում կատարեցինք բնագիտական փորձեր և սովորեցինք անվտանգության կանոնները։
Դե իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց ,որտեղ մենք ցույց տվեցինք մեր կարողություններն ու հմտությունները։
Ահա այսպես տեղեկատվական և հետաքրքիր անցավ այս շաբաթը։
Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում
Ես շատ եմ սիրում ձմեռվա հունվար ամիսը, քանի որ մեր դպրոցում այն համարվում է ճամբարային ամիս և դասերի փոխարեն մենք ավելի շատ ճամփորդում ենք և մասնակցում ենք տարբեր նախագծերի։ Չնայած ասեմ ,որ մեր դպրոցում երբեք ճամփորդությունների պակաս չի լինում։
Այս շաբաթը անցել է շատ խաղաղ և հանգիստ։ Ինչպես միշտ օրը սկսել ենք երգով ու պարով։ Ունեցել ենք հայրենագիտության դաս, որտեղ իմացել եմ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին։ Այս շաբաթ լող չենք ունեցել քանի որ ջուրը սառնբէր։
Իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Սևաբերդ գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Գնացել էինք դահուկ և սահնակ քշելու։ Այնտեղ շատ ցուրտ էր և ես համարյա չեմ սահել ,միայն խաղացել եմ ձնագնդիկ։Այնուհետև մեքենայի մեջ ճաշել ենք և վերադարձել ենք քաղաք շատ մրսած, քանի որ սաստիկ ցուրտ էր։ Ահա այսպես անցավ այս ճամբարային շաբաթը։Գիտեմ որ սպասվում է մեզ հետաքրքիր և գունավոր ձմեռային օրեր 😀
Ուսումնական ժամերգություն
Ծրագիր
Տերունական աղոթք
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. ամէն:
Միասնական կատարում
Հատվածներ Սուրբ Պատարագից
Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:
Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
…..
Առաջի Քո Տեր: Որդի Աստուծո,
Որ պատարագյալ Հոր ի հաշտություն՝
Հաց կենաց բաշխիս ի մեզ,
Հեղմամբ արեան Քո սուրբ,
Աղաչեմք ըզՔեզ՝ ողորմեա
Արեամբ Քով փրկեալ հոտի
…..
Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո
Եվ բյուրք բյուրոց հրեշտակք պաշտեն ըզՔեզ, Տեր,
Եվ ի մարդկանե հաճեցար ընդունիլ զօրհնություն
ձայնիվ Խորհրդականավ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր
զօրութեանց:
Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:
Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:
Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան
Ամէն, Հայր երկնաւոր. որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր, պարտապան պարտեաց մերոց.
հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ ողորմեա քո բանաւոր հօտի։
Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Օրհնեալ է Աստուած։
Քրիստոս պատարագեալ. բաշխի ի միջի մերում. Ալէլուիա։
Զմարմին իւր տայ մեզ կերակուր եւ սուրբ զարիւնն իւր ցօղէ ի մեզ. Ալելուիա։
Մատիք առ Տէր եւ առէք զլոյս. Ալելուիա։
Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր։ Ալելուիա։
Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
Գոհանամք զքէն Տէր որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո։ Բաշխելով զմարմինդ եւ
զարիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:
Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Ամէն եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան։
Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Դաշտային սպաթ
Արևաքար, ոսկեգույն դաշտային սպաթ։ Հանդիպում է պեգմատիտներում։ Սովորաբար ներկայացված է միկրոկլինի և օլիգոկլազի կիսաթափանցիկ բյուրեղային անջատումներով։ Հայտնի է Ուրալում (Իլմենյան լեռներ), Անդրբայկալում և այլուր, արտասահմանում՝ Նորվեգիայում։ Օգտագործվում է որպես կիսաթանկարժեք քար։
5 Հետաքրքիր փաստեր մեղվի մասին

Աշխատավոր մեղուները իգական առանձնյակներ են, որոնք ապրում են միջինում 6-8 շաբաթ և կատարում են մեղվափեթակի բոլոր աշխատանքները:
Մեկ մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում միջինում արտադրում է թեյի գդալի 1/12-ի չափով մեղր:
Մեղուների բզզոցն առաջանում է թևերի թափահարումից: 1 րոպեում իրենց թևերը թափահարում են ավելի քան 10000 անգամ:
Մեղվի թռիչքի արագությունը 25կմ/ժ է:Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:
Աշխատավոր մեղվի թռիչքի երկարությունը 6-8 շաբաթյա կենսացիկլի ընթացքում 1.5 անգամ գերազանցում է երկրագնդի շրջագիծը:
Երկրորդ ուսումնական շրջան․ անհատական ուսումնական պլան
Անուն ազգանուն-Դավիթ Հարությունյան։
Ջոկատի համար- 5-րդ համար։
Ջոկատավարներ- Շուշան Ալեքսանյան, Սեդա Թևանյան։
Ընտրությամբ գործունեության խումբ- Մաթեմատիկա։
Երթուղային ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում
Երկարօրյա ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ- նշել որտե”ղ եք գնում, ի”նչ եք պարապում հաճախում եմ ֆուտբոլի։