Ճամբարային առաջին շաբաթ
Ես շատ եմ սիրում ձմեռվա հունվար ամիսը, քանի որ մեր դպրոցում այն համարվում է ճամբարային ամիս և դասերի փոխարեն մենք ավելի շատ ճամփորդում ենք և մասնակցում ենք տարբեր նախագծերի։ Չնայած ասեմ ,որ մեր դպրոցում երբեք ճամփորդությունների պակաս չի լինում։
Այս շաբաթը անցել է շատ խաղաղ և հանգիստ։ Ինչպես միշտ օրը սկսել ենք երգով ու պարով։ Ունեցել ենք հայրենագիտության դաս, որտեղ իմացել եմ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին։ Այս շաբաթ լող չենք ունեցել քանի որ ջուրը սառներ։
Իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Սևաբերդ գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Գնացել էինք դահուկ և սահնակ քշելու։ Այնտեղ շատ ցուրտ էր և ես համարյա չեմ սահել ,միայն խաղացել եմ ձնագնդիկ։Այնուհետև մեքենայի մեջ ճաշել ենք և վերադարձել ենք քաղաք շատ մրսած, քանի որ սաստիկ ցուրտ էր։ Ահա այսպես անցավ այս ճամբարային շաբաթը։Գիտեմ որ սպասվում է մեզ հետաքրքիր և գունավոր ձմեռային օրեր 😀
https://youtu.be/_cY4mn7xa40
Ճամբարային երկրորդ շաբաթ
Այս շաբաթը նույնպես հետաքրքիր և հավես անցավ։ Օրը ինչպես միշտ սկսվեց առավոտյան պարապմունքով։ Շաբաթվա սկզբում մեզ հյուր եկան ավագ դպրոցի աշակերտները ,որոնց հետ իրականացրեցինք տեղեկատվական նախագիծ։
Հաջորդ օրը մեզ հյուր եկավ երկրաբան Իվետա Ջանազյանը,որի հետ դաս անցկացրեցինք և տեղեկություններ իմացանք ապարների մասին։
https://youtu.be/B1ZKMRLLW1I
Այնուհետև մենք այցելեցինք Մայր դպրոցի քիմիայի լաբորատորիա, որտեղ Բնագիտական ստուգատես նախագծի շրջանակներում կատարեցինք բնագիտական փորձեր և սովորեցինք անվտանգության կանոնները։
https://youtu.be/eIFENXTyPSM
Դե իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց ,որտեղ մենք ցույց տվեցինք մեր կարողություններն ու հմտությունները։
Ահա այսպես տեղեկատվական և հետաքրքիր անցավ այս շաբաթը։
https://youtu.be/sg7on3YRo5M
Ճամբարային երրորդ շաբաթ
Այս շաբաթ նույնպես հետաքրքիր և ուսումնական անցավ։ Շաբաթվա սկզբում Բնատեխնիկական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք տեխնոլոգիական կենտրոն Mind Center։Այնտեղ մենք բաժանվեցինք խմբերի և հավաքեցինք legomindstorms _ով հավաքեցինք դինոզավր։ Այնուհետև փոխվեցինք տեղերով և վերևի հարկում աշխատեցինք լեգոներով։
Իսկ հաջորդ օրը ընկեր Գրետայի հետ գնացինք 4 րդ դասարանցիների մոտ և Սովորող -սովորեցնող նախագծի շրջանակներում նրանց ծանոթացրեցիք Quizizz ծրագրի հետ։
Շաբաթը ամփոփեցինք Մայր դպրոցում երգ ու պարով։ Ահա այսպես ուսումնական ավարտեցինք այս շաբաթը։ Հաջորդ շաբաթվանից կսկսվի մեր առօրյա դասերը։