Posted in Հայրենագիտություն

Հրեշտակների ձոր և Դվին

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում։

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի՝ Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում

ստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ ամրոցներ։ 450 թվականին Դվինում հիմնվել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։

Leave a comment