Posted in Մայրենի

Տնային աշխատանք

396. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրիր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Երբեմն Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ` գանգատի, խորհրդի, խոստովանության:

Ամառ էր: Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց անում.

-Թո´ղ նա տանի, ես էլ տանեմ:

Ու ոչ մեկն իր անասունը սար չէր տանում:

Մարդ ուղարկեցին Թումանյանի հետևից: Նա եկավ երեք ձիավորի հետ: Գյուղամիջում, բոլորի ներկայությամբ, իր հետ եկած տղաներին կարգադրեց.

-Տղե´րք, գնացե´ք մի քիչ հանգստացե´ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում` քշենք, տանենք, ազգային անենք: Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում գյուղացիները:

Գյուղացիները վիճեցին որովհետև ոչ ոք չէր ուզում անասուններին տանել սար։

Նրանք ինչո՞ւ դիմեցին Թումանյանին:

Նրանք դիմեցին Թումանյանին որովհետև նա միշտ լավ խորհուրդներ է տալիս։

Բանաստեղծն ի՞նչ որոշեց:

Թումանյանը իր հետ եկած տղաներին կարգադրեց որ ինչքան կով, հորթ տեսնեն էս հանդում` քշեն, տանեն, ազգային անեն:

Գյուղացիներն այդ որոշումն ինչպե՞ս ընդունեցին:

Տարորինակ ձեւով։

401. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում` փոխաբերաբար:

Քաղցր խոսքն օձն էլ բնից կհանի։

409. Քո սովորական մեկ օրը նկարագրի´ր. ամեն ինչ հերթով գրի´ր, աշխատի´ր ոչինչ բաց չթողնել. քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք` ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն:

Խոսքի մասեր

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

Ա-ածական Բ-բայ

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Ընդգծված բառերը ածական են և ցույց են տալիս ածականի հատկանիշ։

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-շողշողուն, ինչպիսի՞ օր-արևոտ, ինչպիսի՞ առվակ-կարկաչուն, ինչպիսի՞ հեռուստացույց-մեծ, ինչպիսի՞ գիրք-հաստ, ինչպիսի՞ մարդ-խելացի:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

Առաջին բառը ածական երկրորդը գոյական։

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի,-գոյ հայտնի-ած, մեծ-ած, կանաչ-ած, աղջիկ-գոյ, գետ-գոյ, բուք-գոյ, բարի-ած, տգեղ-ած, ճշմարտություն-գոյ, անտուն-ած, բարկացկոտ-ած, Գայանե-գոյ, տուն-գոյ, կատու-գոյ, գունավոր-ած, կաղամբ-գոյ, հեռուստացույց-գոյ, խակ-ած, Հայաստան-գոյ, հետաքրքիր-ած, վարդ-գոյ, Վարդուհի–գոյ, փշոտ-փշշոտ, լիճ-գոյ, ալիք-գոյ, հզոր-ած, բարձր-ած, մարտ-գոյ, մարտակառք-գոյ, կառապան-գոյ, հմուտ-հմուտ, մարտական-ած, եռանիվ-ած, հեծանիվ-գոյ, ալ-ած, պատմություն-գոյ, պատմական-ած, թռչուն-գոյ, թռիչք-, խիզախ-ած, բարի-ած, բարեկամական-ած, շքեղ-ած, գարուն-գոյ, գարնանային-ած, արևոտ-ած, արև-գոյ, երկար-ած:

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բառերը:

Ա                                 Բ

Մեծ                 —           մեծանալ
բարձր —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

Ա-ածական Բ-բայ

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին։
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

Բառերը ածական են։

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերին (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտարկել էին(բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին(սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել:

Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:


Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:


Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:


Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում (անտառ)որս անել:
Հյուրերն իջան(իջնել) պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն(զբոսնել այգում:
Ափին(ափ) ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով(երիտասարդներ):
Խառը մտքերը անտառում(անտառ) էլ հանգիստ չեն տալու(չտալ) ինձ:

Leave a comment