1.2520 թվի յուրահատկությունը.
2520 թիվը ամենափոքր բնական թիվն է, որն առանց մնացորդի բաժանվում է 1-ից 10 բոլոր թվերի վրա:
2.Ճիշտ պատասխանի համար 1 միլիոն դոլար. Կլեյի մաթեմատիկական ինստիտուտը առաջարկում է մեկ միլիոն դոլար նրան, ով կլուծի երեք վարկածներից գոնե մեկը՝ Խոդջայի, Պուանկարեի, Ռիմանի վարկածները:
3.Աշխարհի գիտական ժառանգությունը. 1900 թվականին աշխարհի բոլոր մաթեմատիկական հետազոտությունները կարելի էր տեղավորել 80 գրքերում: Այսօր դրանք քանակն այնքան է ավելացել, որ դժվարությամբ կտեղավորվեն 100 000 գրքերում:
4.Երկրաչափական յուրահատկություն.
Նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսը ունի շրջանը:
5.Համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ. 2010 թվականին մաթեմատիկայի համաշխարհային օրվա շրջանակներում 1,13 մլն ուսանող աշխարհի 235 երկրներից ռեկորդ են սահմանել՝ ճիշտ պատասխանելով 479,732,613 հարցերին: