Posted in մաթեմ

Մաթեմատիկա 29.03.2022

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1+2=3 մաս

33:3=11 սպիտակ կակաչ

Պատ. 11

  1. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։

1+4=5 մաս

25:5=5 սպիտակ

25-5=20 դեղին

Պատ. 20

  1. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրկից  5  անգամ շատ գումար ուներ։

1+5=6 մաս

3000:6=500 փոքր քույրիկ

3000-500=2500 Աննա

Պատ. 2500

  1. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

2400-400=2000

2000:2=1000 եղբայր

2400-1000=1400 Աշոտ

Պատ. 1400

  1. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

8+6+1=15

Պատ. 15

  1. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

11+6+1=18

Պատ. 18

  1. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

12+1=13

Պատ. 13

  1. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։

1800:9×2=400

Պատ. 400

  1. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

?×2-5=15

15+5=20

20:2=10

Պատ. 10

  1. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

(10+30):2=20

Պատ. 20

Leave a comment