Ժամանակին այրի կին մը կար, որ ունէր երկու դուստր՝ Մարիա,
որ իր հարազատ աղջիկն էր, եւ Մեղրի, որ ամուսինին առաջին կինէն
էր։ Ան կ’ատէր Մեղրին, որովհետեւ Մարիայէն շատ աւելի գեղեցիկ էր։
Անոր կը յանձնէր տան ամէնէն դժուար գործերը։ Մեղրի տունը կը
մաքրէր, ճաշ կ’եփէր, լուացք կ’ընէր, կը հիւսէր, կը կարէր եւ կովը կը
կթէր։ Ան այս բոլորը կ’ընէր անտրտունջ*, իսկ Մարիա ոչինչ կ’ընէր
բացի հագուիլ- շքուելէ եւ պտըտելէ։
Ժամանակին մի այրի կին կար, որ ունէր երկու դուստր՝ Մարիա,
որ իր հարազատ աղջիկն էր, և Մեղրի, որը իր ամուսնու առաջին կնոջից էր։ Նա Մեղրիին ատում էր, որովհետև Մարիայից շատ գեղեցիկ էր։
Նրան հանձնարարում էր տան ամենադժվար գործերը։ Մեղրին տունը
մաքրում էր, ճաշ էր եփում, լվացք էր անում, հյուսում էր, կար էր անում և կով էր կթում։ Նա այս բոլորը անում էր անտրտունջ*, իսկ Մարիան ոչինչ չէր անում
բացի հագնվելուց, զուգվել զարդարվելուց և ման գալուց։