1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):
Այս ամառ ես ոչ մի տեղ չեմ գնացել։ Եղբայրս քաղաքում չի եղել և ես մենակ եմ անցկացրել իմ ամառային օրերը։ Այդ պատճառով էլ ոչ մի տպավորիչ օր չեմ ունեցել։
3.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
Դարպաս,Եղինջ.թակարդ,կաթսա,շյուղ,պատշգամբ,սրճեփ
5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:
Մի օր թիթեռը հիշեց որ ծղրիդի ծննդյան տարեդարձն է և հասկացավ որ նվեր չի գնել։ Առավոտյան շուտ թռավ խանութ որտեղ շատ հերթ էր։ Թիթեռը բավականին երկար կանգնեց հերթի մեջ և երբ նրա հերթը հասավ նա արդեն հոգնած և թմրած էր։ Բայց նրան դա չխանգարեց և նա մի թանկ թմբուկ գնեց իր ընկերոջ համար։ Եվ երբ արդեն տեղ հասավ արդեն շատ մութ էր և ծղրիդը վաղուց քնած էր։ Թիթեռը նվերը դրեց դռան դիմաց և տխուր հեռացավ, քանի որ չհասցրեց մասնակցել խնջույքին։
7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: