Posted in Մայրենի

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ

1.Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Առակը մի կույր մարդու մասին է, որը միշտ դժգոհ է ամեն ինչից։

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը շատ դժգոհ,կասկածամիտ, մարդ է, որին բոլորը հոգնել էին գոհացնելուց։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Կույրի ի՞նչ պետքն է, թե մոմը թանկ է։

Leave a comment