• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։
Հայրենիքը դա այն տարածքն է, որտեղ մարդ ծնվել Է, ապրում է,կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։
Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։
Ուրարտու,Արմենիա,Հայք,Սոմխեթի
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։
Հայաստանի Հանրապետությունում ապրում են հայեր ,ռուսներ, վրացիներ
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։
Հայկական լեռնաշխարհը ունի լեռնային տեղանք։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են Լեռնային երկիր։
• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։
Կան երեք խոշոր լճեր’ Սևանը,Վանը և Ուրմիան
Ես եղել եմ Սևանում։ Սևանը կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Ծովի մակերևույթից բարձր է 1916 մ։
• Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։
Ամենաբարձր լեռը Արարատն է, որը հայտնի է Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165 մ, իսկ փոքր Արարատը կամ Սիսը ունի 3925 մ բարձրություն։
ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է, այն ունի 4096 մ բարձրություն։