1.Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։
2.Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:
Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
1. Ընչաքաղց – անկշտում
2. Զգաստ – զգոն
3. լիովին – ամբողջապես
4. գթալ – կարեկցել
5. ժրաջան – ջանասեր
6. ամբոխ – բազմություն
Բ. Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
1. Լուրթ – կապտագույն
2. համամիտ – համակարծիք
3. տոկուն – կայուն
4. հաղթանդամ – մեծամարմին
5. ստահակ – խարդախ
6. ալևոր – զառամյալ
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
1. զեփյուռ – սյուք
2. ճգնել – ջանալ
3. պերճ – շքեղ
4. ձանձրալի – տաղտկալի
5. ճիրան – մագիլ
6. անվանի – մեծանուն
3. Բառարանի օգնությամբ գտնել տրված բառերին 2-ական հոմանիշ:
Համարձակ – անվեհեր, աներկյուղ
Արահետ – կածան, շավիղ, ուղի, ճամփա, ճանապարհ
Շողոքորթ – կեղծավոր, երկերեսանի, քծնող
Ունևոր – հարուստ, ընչեղ, մեծատուն
Ագահ – Աչքածակ, անկուշտ, ծակաչք
Հաճելի – դուրեկան, հաճոյական
Աղքատ – Չքավոր, չունևոր, ընչազուրկ, անինչ, խեղճ, թշվառ
4.Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենի
Հանգստանում էր հողմը բացատում`
Ականջն ամպրոպի ազդանշանին:
(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)
5. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:
Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել
Բ. Շունչ տալ-կենդանացնել
Գ. Սիրտ անել-համարձակվել
Դ. Լույս սփռել-պարզաբանել
6.Համացանցից որոնել եւ գտնել ութ դարձվածք, բացատրել դրանց իմաստը,այնուհետ կազմել նախադասություններ։
էշի ականջում քնած լինել:-Աշխարհից՝ կյանքից անտեղյակ լինել:
Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է։-Ինչ-որ բանի արժեքը չիմանալ:
Եփած հավի ծիծաղն էլ կգա:-Շատ միամիտ բան է ասածդ:
Նախրի մեջ էշի ճակատը պաչել:-Խիստ անհաջող ընտրություն կատարել:
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։-Ապրիր ունեցածդ միջոցներով:
Ջրի բերածը ջուրն էլ կտանի:-Ոչ արդար աշխատանքով վաստակածը բարիք չի բերի:
Հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին:-Իրար հակառակ բաներ պնդել, դիրքեր բռնել:
Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։-Միասնությունը ուժ է:
1.Շուրջբոլորը անցուդարձ էր, իսկ նա էշի ականջում քնած էր:
2.Երբ մարդիկ չեն գնահատում լավը, միշտ հիշում ենք այս դարձվածք ՙՙԷշն ինչ գիտի՝ նուշն ինչ է՚՚:
3.Նա այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղն էր կգար:
4.Նա այնքան վատ ընտրություն էր արել, որ նրան բոլորը ասում էին ՙՙՆախրի մեջ էշի ճակատն ես պաչել՚՚:
5.Մարդը պետք է իր վերմակի չափով ոտքը մեկնի:
6.Բարիքը պետք է ստեղծվի արդար քրտինքով, որովհետև ջրի բերածը ջուրն էլ կտանի:
7.Նա համ նալին էր խփում, համ մեխին. վերջը չհասկացվեց նրա ուզածը:
8.Միասնության դեպքում ցանկացած դժվարություն հաղթահարելի է, քանի, որ գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի: