Posted in Մայրենի

Գործնական քերականություն

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Տուֆից: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Հսկայական և գեղեցիկ: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Մարդասեր և բարի: Ինչպիսի՞ քաղաք էր: Ուրախ ամեն ինչն էժան: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդկանց խելք ավելանալով: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Գեղեցիկ ոչ աղքատ և բարձրահասակ: Ինչո՞վ էին զբաղվում: Ազատ կյանքով: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Հյուրընկալ և ջերմ: Ի՞նչ արեցիք այդտեղ: Քայլեցինք ծանոթացանք տեղին և մեզ նոր տուն գնեցինք:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա- եզակի: Տեսանք- հոգնակի: Փնտրում ես- եզակի: Վազում եք- հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:


16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ — երբեք
Անարատ — արատավոր
Ոչնչացնել — ստեղծել
Թույլ — ամուր
Վերջին — առաջին
Համաձայնել — հրաժարվել
Հանգստանալ — աշխատել
Գտնել — կորցնել
Աջ — ձախ
Արթուն — քնած
Գաղտնի — բացահայտ

երությունը բացատրիր:

Ա Բ

գոռոզ — գոռոզանալ

ուղիղ — ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Ա խմբի բառերը ցույց են տալիս ածական
Բ խմբի բառերը ցույց են տալիս բայ

17. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:—Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:—դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:–նա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:—-մենք։

Հետաքրքիր բան եք մտածել:–դուք

Մեզ ամեն տարի այցելում են:-նրանք

18. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ
խիղճ չունեցող — անխիղճ
բարձր ձայնով — բարձրաձայն
միշտ ժպտուն — ժպտերես
գանձը պահելու տեղ — գանձարան
կապույտ աչքերով — կապտաչյա
արքայի որդի — արքայազն
հույների երկիր — Հունաստան
փոքր էշ — իշուկ ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակում, գրադարակում, պահարանում, սեղանի վրա, ձեռքում:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

Leave a comment