Posted in բնագիտություն

Այրում ։Հրդեհի հանգցնելը

Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։


Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճանը։


Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Հրդեհը կարող ենք հագցնել ծածկոցով կամ շորով ջրով և կրակմարիչով։


Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Եթե բնակարանում գազի հոտ զգամ, առաջին հերթին կբացեմ տան բոլոր պատուհանները, կփակեմ գազի փականը և դուրս կգամ տնից և կկանչեմ օգնություն։

Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք մայրենի

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:



1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կարճ

թախտին

խփում

մարդ

  2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարուձև անող արհեստավոր

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.


ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ



4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                           

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Կամակոր-ածական

Երկիր-գոյական

Երկար-ածական

Նա-դերանուն

Դերձակ-գոյական

Ասել-բայ

Թաքցնել-բայ

Հնարագետ-ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա։

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորին ստիպում է իր կամակորությունը։


8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ :Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: Թագավորը հրամայում է, որպեսզի իր համար վերմակ կարեն։


9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։