Posted in Մայրենի

Հացը մաս 1

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։


Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերեմ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց պատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետև ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

Հարցեր և առաջադրանքներ`

  • Բացատրի՛ր ողջ պատմության ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից։

Եղան-հնձած

քիվ- Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:

դիզել-կույտել

Նիրհ-քուն,նինջ

Կածան-Ոտքի նեղ ճանապարհ

Խաշամ-Խազալ,Աշնանը ծառերից թափված տերևներ:

  • Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր(միայն առաջին մասի):

  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ:
    Պատասխանդ հիմնավորիր:

Եթե մարդը աշխատասեր է և նպատակասլաց երբ ունի ձկտումներ, նա ցանկացած գործ կանի իր նպատակին հասնելու համար։

  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Տուֆից: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Հսկայական և գեղեցիկ: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Մարդասեր և բարի: Ինչպիսի՞ քաղաք էր: Ուրախ ամեն ինչն էժան: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդկանց խելք ավելանալով: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Գեղեցիկ ոչ աղքատ և բարձրահասակ: Ինչո՞վ էին զբաղվում: Ազատ կյանքով: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Հյուրընկալ և ջերմ: Ի՞նչ արեցիք այդտեղ: Քայլեցինք ծանոթացանք տեղին և մեզ նոր տուն գնեցինք:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա- եզակի: Տեսանք- հոգնակի: Փնտրում ես- եզակի: Վազում եք- հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:


16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ — երբեք
Անարատ — արատավոր
Ոչնչացնել — ստեղծել
Թույլ — ամուր
Վերջին — առաջին
Համաձայնել — հրաժարվել
Հանգստանալ — աշխատել
Գտնել — կորցնել
Աջ — ձախ
Արթուն — քնած
Գաղտնի — բացահայտ

երությունը բացատրիր:

Ա Բ

գոռոզ — գոռոզանալ

ուղիղ — ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Ա խմբի բառերը ցույց են տալիս ածական
Բ խմբի բառերը ցույց են տալիս բայ

17. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:—Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:—դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:–նա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:—-մենք։

Հետաքրքիր բան եք մտածել:–դուք

Մեզ ամեն տարի այցելում են:-նրանք

18. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ
խիղճ չունեցող — անխիղճ
բարձր ձայնով — բարձրաձայն
միշտ ժպտուն — ժպտերես
գանձը պահելու տեղ — գանձարան
կապույտ աչքերով — կապտաչյա
արքայի որդի — արքայազն
հույների երկիր — Հունաստան
փոքր էշ — իշուկ ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակում, գրադարակում, պահարանում, սեղանի վրա, ձեռքում:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

Posted in Մայրենի

20.09.2022 Մայրենի

1.Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

2.Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

1. Ընչաքաղց – անկշտում
2. Զգաստ – զգոն
3. լիովին – ամբողջապես
4. գթալ – կարեկցել
5. ժրաջան – ջանասեր
6. ամբոխ – բազմություն

Բ. Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

1. Լուրթ – կապտագույն
2. համամիտ – համակարծիք
3. տոկուն – կայուն
4. հաղթանդամ – մեծամարմին
5. ստահակ – խարդախ
6. ալևոր – զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

1. զեփյուռ – սյուք
2. ճգնել – ջանալ
3. պերճ – շքեղ
4. ձանձրալի – տաղտկալի
5. ճիրան – մագիլ
6. անվանի – մեծանուն

3. Բառարանի օգնությամբ գտնել տրված բառերին 2-ական հոմանիշ:

Համարձակ – անվեհեր, աներկյուղ
Արահետ –  կածան, շավիղ, ուղի, ճամփա, ճանապարհ
Շողոքորթ – կեղծավոր, երկերեսանի, քծնող
Ունևոր –  հարուստ, ընչեղ, մեծատուն
Ագահ – Աչքածակ, անկուշտ, ծակաչք
Հաճելի – դուրեկան, հաճոյական
Աղքատ – Չքավոր, չունևոր, ընչազուրկ, անինչ, խեղճ, թշվառ

4.Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

5. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-պարզաբանել

6.Համացանցից  որոնել եւ գտնել   ութ  դարձվածք,  բացատրել  դրանց  իմաստը,այնուհետ  կազմել  նախադասություններ։

 էշի ականջում քնած լինել:-Աշխարհից՝ կյանքից անտեղյակ լինել:
Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է։-Ինչ-որ բանի արժեքը չիմանալ:
Եփած հավի ծիծաղն էլ կգա:-Շատ միամիտ բան է ասածդ:
Նախրի մեջ էշի ճակատը պաչել:-Խիստ անհաջող ընտրություն կատարել:
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։-Ապրիր ունեցածդ միջոցներով:
Ջրի բերածը ջուրն էլ կտանի:-Ոչ արդար աշխատանքով վաստակածը բարիք չի բերի:
Հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին:-Իրար հակառակ բաներ պնդել, դիրքեր բռնել:
Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։-Միասնությունը ուժ է:

1.Շուրջբոլորը անցուդարձ էր, իսկ նա էշի ականջում քնած էր:
2.Երբ մարդիկ չեն գնահատում լավը, միշտ հիշում ենք այս դարձվածք ՙՙԷշն ինչ գիտի՝ նուշն ինչ է՚՚:
3.Նա այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղն էր կգար:
4.Նա այնքան վատ ընտրություն էր արել, որ նրան բոլորը ասում էին ՙՙՆախրի մեջ էշի ճակատն ես պաչել՚՚:
5.Մարդը պետք է իր վերմակի չափով ոտքը մեկնի:
6.Բարիքը պետք է ստեղծվի արդար քրտինքով, որովհետև ջրի բերածը ջուրն էլ կտանի:
7.Նա համ նալին էր խփում, համ մեխին. վերջը չհասկացվեց նրա ուզածը:
8.Միասնության դեպքում ցանկացած դժվարություն հաղթահարելի է, քանի, որ գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի:

Posted in Անգլերեն

English

Complete the sentences with the forms of to be in the present simple (am, is, are).

  1. I am at home.
  2. She is not at home in the morning.
  3. We are in the park.
  4. This is my new laptop.
  5. Our friends are on their summer holidays.
  6. Uncle George is a good football player.
  7. The dog is under the table.
  8. He is very funny.
  9. The shoes is white.
  10. You are right.
  11. Susan is good at tennis.
  12. They are in the house.
  13. His T-shirts is cool.
  14. My sister is a good swimmer.
  15. She is in Italy.

Change the verb into the correct form:

1. London  (is) in England.
2. The summer  (is) hot.
3. She  (drives) very well.
4. They (open) the store at 8:00.
5. Linda  (is) a very pretty girl.
6. I (have) several jobs.
7. Water (boil) at 100 degrees.
8. Water  (freezes) at 0 degrees.
9. My sister  (speaks) English.
10. He  (have) a big apartment.
11. A triangle  (have) three corners.
12. My birthday  (is) in June.
13. Books (have) pages.
14. Dogs  (are) good friends.
15. I  (work) hard.

Posted in Մաթեմատիկա 6

Սովորական կոտորակի հիմնական հատկությունը

3/15 կոտորակը փոխարինիր ավելի փոքր հայտարար ունեցող կոտորակով:

3/15= 3/5

Կոտորակը փոխարինիր նրան հավասար, ավելի փոքր համարիչ ունեցող կոտորակով:

Տեղադրիր անկրճատելի կոտորակ:

16/52=15/52

1/9 կոտորակը գրիր 27 հայտարարով կոտորակի տեսքով:

1/9= 3/27

Ժամացույցի ո՞ր մասն է ներկված կանաչով: 

10min.png

  Ներկված է 1/6 -րդ մասը:

Մեկ րոպեի ո՞ր մասն է կազմում 2 վայրկյանը:

2 վայրկյանը կազմում են րոպեի 1/58-րդը:

Լրացրու նախադասության սովորական կոտորակը:


Եթե աշակերտները պետք է գրեն 144 էջ, իսկ Վարդանը արդեն գրել է 18 էջ, ապա նա գրել է էջերի 1/8 մասը: