Posted in Մաթեմատիկա 6

Սովորական կոտորակի գաղափարը

Գրիր սովորական կոտորակի տեսքով՝ մեկ երկրորդ:

 Պատասխան՝ 1/3

Տրված է 8/31 կոտորակը: Գտիր կոտորակի տարրերը:


Կոտորակի հայտարարը 31 թիվն է:

Կոտորակի համարիչը 8 թիվն է:

Ճանապարհի երկարությունը 14 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 7 կմ-ը:

Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:

Պատասխան (ստացված կոտորակը մի կրճատիր)՝ մեքենան անցել է ճանապարհի  1/2-րդ մասը:

Պարզիր, թե շոկոլադի սալիկի ո՞ր մասն է մնացել, եթե սկզբում կար 28 բաժին: 

2lodz.png

 Պատասխան (ստացված կոտորակը մի՛ կրճատիր)՝ մնացել է շոկոլադի սալիկի 1/26 -րդ մասը:

Որոշիր, թե ո՞ր կոտորակն է համապատասխանում B տառին: 

aassAB2.bmp

Պատասխան՝ 1/15

Որոշիր, թե ինչպե՞ս է կոչվում մետրի մեկ տասներորդ մասը:

 Գրել ամբողջական անվանումը:

 Պատասխան՝ 10 սմ 

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշում արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիրը էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեիր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Posted in Մայրենի

Երջանկություն счастье

Бог слепил человека из глины, и остался у него неиспользованный кусок.

— Что ещё слепить тебе? — спросил Бог.

— Слепи мне счастье, — попросил человек.

Ничего не ответил Бог, и только положил человеку в ладонь оставшийся кусочек глины.

Աստված կավից ստեղծեց մի մարդու, և նրա մոտ չօգտագործված կավի կտոր մնաց : — Էլ ի՞նչ ստեղծեմ քեզ համար,-ասած Աստված:Ստեղծիր ինձ համար երջանկություն, — ասած տղամարդը: Աստված չպատասխանեց, և միայն կավի մնացած կտորը դրեց մարդու ափի մեջ:

Posted in Պատմություն

Դաս 1։ Հայկական լեռնաշխարհ

• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։

Հայրենիքը դա այն տարածքն է, որտեղ մարդ ծնվել Է, ապրում է,կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։


• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։

Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան


• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։

Ուրարտու,Արմենիա,Հայք,Սոմխեթի


• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։

Հայաստանի Հանրապետությունում ապրում են հայեր ,ռուսներ, վրացիներ


• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։

Հայկական լեռնաշխարհը ունի լեռնային տեղանք։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են Լեռնային երկիր։


• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։

Կան երեք խոշոր լճեր’ Սևանը,Վանը և Ուրմիան

Ես եղել եմ Սևանում։ Սևանը կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Ծովի մակերևույթից բարձր է 1916 մ։


•  Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։

Ամենաբարձր լեռը Արարատն է, որը հայտնի է Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165 մ, իսկ փոքր Արարատը կամ Սիսը ունի 3925 մ բարձրություն։

ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է, այն ունի 4096 մ բարձրություն։

Posted in Մայրենի

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ

1.Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Առակը մի կույր մարդու մասին է, որը միշտ դժգոհ է ամեն ինչից։

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը շատ դժգոհ,կասկածամիտ, մարդ է, որին բոլորը հոգնել էին գոհացնելուց։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Կույրի ի՞նչ պետքն է, թե մոմը թանկ է։

Posted in Մաթեմատիկա 6

Ամենամեծ և ամենափոքր բաժանարար

Արդյո՞ք 55 և 58 թվերը փոխադարձաբար պարզ են, եթե նրանց պարզ արտադրիչների վերլուծությունը այսպիսին է՝ 

55=5⋅11

58=2⋅29

Պատասխան` Այո

Որոշիր բոլոր այն թվերը, որոնք x6 կանոնավոր կոտորակի համարիչում x-ի փոխարեն տեղադրելով կոտորակի համարիչը և հայտարարում գրված 6 թիվը՝ լինեն փոխադարձաբար պարզ թվեր: Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք անջատելով ; նշանի միջոցով):

x6 կոտորակի համարիչում կարելի է տեղադրել x= 5/6 թվերը:

Ճի՞շտ է, որ ԱԸԲազ [10;12]=30

Պատասխան՝ ոչ

ԱԸԲազ-ը և ԱԸԲաժ-ը

Որոշիր 60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Պատասխան՝ ԱԸԲաժ(60;70;80)=10

Պատ.՝ 10

Մարզաշապիկների խնդիրը

Մարզադպրոցի համար գնել են 172 կարճ թևերով և 387 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են կոմպլեկտների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և օգտագործվեն բոլոր մարզաշապիկները:

Posted in Մայրենի

Վիրավոր առյուծի պատմությունը

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

1.Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ։

Այս առակը ինձ սովորեցրեց,որ պետք է լինել բարի,չճնշել և չշահագործել ոչ-ոքի։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):

Այս ամառ ես ոչ մի տեղ չեմ գնացել։ Եղբայրս քաղաքում չի եղել և ես մենակ եմ անցկացրել իմ ամառային օրերը։ Այդ պատճառով էլ ոչ մի տպավորիչ օր չեմ ունեցել։

3.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպաս,Եղինջ.թակարդ,կաթսա,շյուղ,պատշգամբ,սրճեփ

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Մի օր թիթեռը հիշեց որ ծղրիդի ծննդյան տարեդարձն է և հասկացավ որ նվեր չի գնել։ Առավոտյան շուտ թռավ խանութ որտեղ շատ հերթ էր։ Թիթեռը բավականին երկար կանգնեց հերթի մեջ և երբ նրա հերթը հասավ նա արդեն հոգնած և թմրած էր։ Բայց նրան դա չխանգարեց և նա մի թանկ թմբուկ գնեց իր ընկերոջ համար։ Եվ երբ արդեն տեղ հասավ արդեն շատ մութ էր և ծղրիդը վաղուց քնած էր։ Թիթեռը նվերը դրեց դռան դիմաց և տխուր հեռացավ, քանի որ չհասցրեց մասնակցել խնջույքին։

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

Posted in բնագիտություն

նյութերի փոխակերպումը.Ֆիզիկական և քիմիական երևույթներ։

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։

Մոմի այրվելը ֆիզիկական երևույթ է։

  1. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։

Ֆիզիկական երևույթներն են օրինակ ջուրը սառույց վերածվելը մոմի հալվելը։

  1. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։

Քիմիական։

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

Օրինակ մոմի այրվելը ,ապակու կոտրվելը,

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաև այնպիսի երևույթներ են,որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի։

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
Posted in Պատմություն

Պատմություն

Ի՞նչ է պատմությունը

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն։

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս։

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր։

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո

Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին


•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ.

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո