Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է վառելանյութը։
Հեշտ բռնկվող նյութերը (փայտ, քարածուխ, բենզին, գազ, կերոսին և այլն), որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութներ։
- Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։
Բնապահպանական տեսակետից առավել նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է լրիվ, գրեթե առանց շրջապատը աղտոտելու։
- Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։
Պինդ վառելանյութի այրումից ստացվում են մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ։