Posted in Մայրենի

Երջանկության իմաստը

  1. Կարդա’, պատրաստվի’ր քննարկման. Ավետիք Իսահակյան` «Երջանկության իմաստը»:

Առաջադրանքներ`

2. Ինչ է երջանկությունը քեզ համար։

Երջանկությունն ինձ համար ամեն ինչ է՝ իմ ընտանիքը,հարազատները, ուրախությունը,մայրիկիս  ժպիտը,սերը,խաղաղությունը։Երջանկությունը դժվար ենք ձեռք բերում, բայց կարող ենք հեշտ կորցնել։Պետք է բարի ու ազնիվ լինենք՝ լավ մարդ, լավ աշակերտ, օգնենք բոլորին, սիրենք մեր հարազատներին, ընկերներին ու մենք կլինենք շրջապատված երջանիկ մարդկանցով։ Իսկ մենք կդառնանք աշխարհի ամենաերջանիկ մարդը։


3. Ստեղծագործի’ր` «Երջանկությունը գումարով չի’ գնվի»:
Երջանկությունը գումարով չի գնվի։ Երջանկությունը դժվար է ձեռք բերել, շատ թանկ է մարդու համար, սակայն այն չենք կարող գնել։ Մարդու առողջությունը, սերը, ժպիտը, ուրախությունը միասին մարդու երջանկությունն է, և այդ ամենը մեզ տվել է Աստված։ Աստված մարդուն տվել է կյանք, իմաստություն ու ամեն ինչ, որպեսզի կարողանա երջանիկ լինել։ Մեզ մնում է միայն լինել բարի, ազնիվ, աշխատասեր և հոգատար։Պետք է սիրել ու երջանկացնել բոլորին։

Leave a comment