Posted in Մայրենի

Մայրը

1.Գրի’ր պատմության ասելիքը։

Պատմության ասելիքը այններ որ կապչունի թե մայրը թռչունն է,մարդ է կամ կենդանի է կարևորը որ մայրը միշտ քեզ հետ է և միշտ քեզ կոգնի։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները – Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ:

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա ու ,,կարդում  իրիկնաժամը,,:

Այդ զգացողությունները պատմվածքին տալիս են ջերմություն, հոգատարություն, սեր ՝ սեփական զավակի հանդեպ: Այդ զգացողությունները նշանակում են, որ յուրաքանչյուր մայր հոգատար և սրտացավ է իր զավակի համար և ուզում է ամեն գնով պաշտպանել և հոգ տանել իր զավակի մասին:

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Այս միտքը ուզում է ասել, որ բոլոր կենդանիներն էլ նույն բնավորությունը ունեն և կարող են հասկանալ ամեն ցավ։ Ճիշտ է, նրանք մեր լեզուն չեն հասկանում, իսկ մենք իրենցը, բայց նրանք էլ կարող են տխրել, և միտք արտահայտել իրենց սրտում կամ ճչալ հասկացնելու համար։

Leave a comment