Posted in Պատմություն

Հայերի ծագումը

• Ո՞րն է հնդեվրոպական նախահայրենիքը։

Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի,տոհմի, ազգի ծագումով։ XVIII-XIX դարերում ժողովուրդների և նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրության առարկա։


• Ի՞նչ գիտեք հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Ի՞նչ այլ լեզվաընտանիքներ կարող եք նշել։

հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։


• Ի՞նչ է ավանդազրույցը։

Ավանդություն, ժողովրդական բանավոր արձակի տեսակներից, կարճ հուշապատումներ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։

Ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։


• Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։

Leave a comment