Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտան, ո՞րն էր նրա հովանավոր աստվածը։
Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք. ա. 28-27 դարերում։
Նրա հովանավոր աստվածը Հայկն է նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։
• Մի քանի նախադասությամբ ներկայացրեք Հայասսա թագավորության մասին։
Ք. ա. 15-18 դարերում Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին «Հայասա», որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։
• Մի քանի նախադասությամբ պատմեք Նաիրի երկրի մասին։
Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք զորավոր պարիսպներով»։ Ք. ա. 9 դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։