- Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի 1/7
մասն է, ավազը՝ 2/7-ը, իսկ խիճը՝4/7 -ը։ Բետոնի բաղադրիչների
համար կազմե՛ք շրջանաձև դիագրամ։

- Դիագրամում (նկ. 29) ցույց է տրված, թե
անտառի որ մասն է կազմում ծառերի
այս կամ այն տեսակը։ Պատասխանե՛ք
հետևյալ հարցերին.
ա) Ծառերից ո՞րն է ամենաշատ տարածվածն
այդ անտառում, և ո՞րը՝
ամենաքիչը։ Թխկին ամենաշատն է, իսկ եղևնին՝ ամենաքիչը:
բ) Տվյալ անտառը հիմնականում ինչպիսի՞
ծառերից է կազմված՝ սաղարթավո՞ր,
թե՞ փշատերև։ Անտառի հիմնական մասը սաղարթավոր է:
գ) Անտառի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում սաղարթավոր
ծառերին։ 65%
դ) Անտառի քանի՞ տոկոսն են կազմում փշատերև ծառերը։ 35%

- Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել
է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով
գծային դիագրամից (նկ. 30)՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։ 1/5
բ) Շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20 %-ից ավելին։ Երեքշաբթի, Հինգշաբթի:
գ) Շաբաթվա ո՞ր օրն են տպագրվել ամենամեծ քանակով դասագրքեր։Երեքշաբթի, Հինգշաբթի: Իսկ ամենափո՞քր քանակով։Չորեքշաբթի: Ի՞նչ քանակներ են դրանք։Հինգշաբթի՝ 25000×30/100=7500, Չորեքշաբթի`25000×5/100=1250

- Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Հայաստանում
1913 թ. հրատարակվել է 55 անուն գիրք, 1940 թ.՝ 699, 1950 թ.՝ 830,
1960 թ.՝ 1247, 1965 թ.՝ 1033, 1970 թ.՝ 1063։

- Կազմե՛ք սյունակաձև դիագրամ հետևյալ տվյալներով. Հայաստանի
տարածքի մակերեսը մոտավորապես 29000 կմ2 է, Վրաստանինը՝
70000 կմ2, Բելառուսինը՝ 208000 կմ2 , Մոլդովայինը՝ 34000 կմ2։
