- Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։
Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճախականությունները։
7 անգամ զինանիշ, 8 անգամ թիվ:
- Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար
3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու
հաճախականությունը։
17-14=3
- Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
վերցված թերթիկի համարը կլինի 99։
1/150
- Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականություն։
3/6=1/2
- Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։
ա) 3/5
բ)2/5
գ) 0
- Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում
ջրի տաքանալու տվյալները.
Ջերմաստիճանը 15 30 45 60 80 100 95 90 85
Ժամանակը՝ րոպեներով 0 1 2 3 4 5 6 7 8
Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք
հետևյալ հարցերին.
ա) Ո՞ր պահին է անջատվել ջրատաքացուցիչը։ 5 րոպեին
բ) Որքա՞ն է եղել ջրի առավելագույն ջերմաստիճանը։ 100
գ) Որքա՞ն է եղել ջրի նվազագույն ջերմաստիճանը։ 15
դ) Որքանո՞վ է փոխվել ջրի ջերմաստիճանը առաջին 5 րոպեի
ընթացքում և վերջին 3 րոպեի ընթացքում։ 100-15=85 95-85=10

- 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների,
որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։
2x+3x=30 2·6=12
5x=30 3·6=18
x=6