Օր առաջին
Ես առաջին անգամ էի գնացել Գյումրի,մենք շարժվել ենք 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Առաջին կանգառը եղել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին և Արուճի քարվանատուն, որտեղ նախաճաշ։
Երկրորդ կանգառը Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին։
Իսկ երրորդ կանգառը արդեն «Օլիմպիկ» հյուրատուն էր։
Իսկ երբ հասանք հյուրատուն մենք ծանոթացանք հյուրատանը։ Սենյակները շատ գեղեցիկ էին, հարմարավետ և կոկիկ։հետո ազատ ժամ էր մենք մեր համար զբաղվում էինք, իսկ հետո ընթրեցինք և 22:30 քնեցինք։
Օր երկրորդ
08:00 մենք վերկացանք լվացվեցինք հագնվեցինք և գնացինք նախաճաշելու։ 11.00 մենք այցելեցինք Ձիթողցոնց թանգարան այնտեղ տարբեր բաներ տեսանք։ Հետո մենք տարբեր տեղերով էինք թափառում։ Այցելեցինք նաև Շիրակի մարզային գրադարան։ Իսկ հետո վերադարձանք հյուրատուն ճաշեցինք և հանգստացանք։ Հետո ընթրեցինք տրամաբանական խաղեր խաղացինք և 22։30 քնեցինք։
Օր երրորդ
08:00 վերկացանք լվացվեցինք նախաճաշեցինք իրերը տեղավորեցինք և 12:00 մեկնեցինք հետ Երևան։