Posted in Մայրենի

Ոսկի քաղաքը 2

1.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը։
— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։
Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։
2. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։
Որովհետև այդ երկրում ապրող մարդիկ երջանիկ էին, մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։

Իմ պատկերացրած քաղաքն էլ հեքիաթային մի քաղաք է՝ խաղաղ, կանաչ այգիներով, գեղեցիկ, ընդարձակ տարածքով, մաքուր ու լուսավոր։Եվ ամենակարևորը երջանիկ մարդկանցով, խաղաղ ու բարի հոգիներով, կիրթ ու խելացի աշխատողներով, ուրախ ու անհոգ մանուկներով։

Leave a comment