Posted in Մայրենի

Գործնական քերականություն

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում (որտեղ) հեռվում:
Մի ոհմակ է երևում (որտեղից) պատուհանից:
Մի ոհմակ է երևում (դեպի ու՞ր) սարի գլխին:
Մի ոհմակ է երևում (որտեղո՞վ է անցնում) մեր պատուհաննի տակով:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած (որտեղ) դրսում:
Ի՜նչ հանգիստ ես կանգնած (որտեղից) ճոճարանից

Թռչունների մի երամ անցավ (որտեղ) Վրաստան:
Թռչունների մի երամ անցավ (որտեղից) Երևանից:
Թռչունների մի երամ անցավ (դեպի ու՞ր) Աֆրիկա:
Թռչունների մի երամ անցավ (որտեղով) Անտարկտիդայի կողքով:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն:
գեղեցկագույն-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ:
բարձրագույն-ամենից բարձր, առավելագույն:
ամենաազնիվ-բոլորից ազնիվ, ազնվագույն:
ամենից հզոր-ամենահզոր,
ամենից ահեղ-
համեստագույն-բոլորից համեստ
ամենահին-հնագույն, ամենից հին
ամենից ծանր-ծանրագույն, ամենածանր
ամենալուրջ- ամենից լուրջ, լրջագույն
ամենից խոշոր-խոշորագույն

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Սովորաբար մի քիչ քնում է:
Մի քիչ քնում է:
Քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Կուտակվեցին ամպերը:
Ամպերը:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Սիրելի բանաստեղծի գործեր:
Բանաստեղծի գործերը:
Գործերը:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

արձանը տեղափոխեցին գետափ:

արձանը տեղափոխեցին։

Արձանը։

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր։

Արագիլը ձագերին պաշտպանում էր։

Արագիլը պաշտպանում էր։

Արագիլը։

Posted in Մայրենի

Բուքը, երգը, երեխան

Առաջադրանքներ`

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

Պատմվածքի ասելիքը այն էր որ պետք է հավատալ իրականությանը այլ ոչ թե նրան ում համար դու ծիծաղի առարկա ես։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

Ես կասեմ որ այս աշխարհում անհնարին բան չկա ամեն ինչ ել կատարվում է։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Պահակ-սառնասիրտ,անխիղճ։

Երեխա-Միամիտ,լավատես։

Posted in Ռուսերեն

Урок 15

Классная работа:

Упр.1 Какие гласные нужно выбрать, если известно спряжение глагола? Запишите слова.

Реж(е,и)шь (I спр.), отвеча(е,и)шь (I спр.), ман(е,и)шь (II спр.).
Верт(е,и)те (II спр.), крут(е,и)те (II спр.), дума(е,и)те (I спр.).
Терп(ю,я)т (II спр.), кле(ю,я)т (II спр.), бор(ю,я)тся (I спр.).
Упражнение 2.

Спишите пословицы. Вставьте пропущенные буквы и объясните их написание.

1) За двумя зайцами погонешься — ни одного не поймаешь. 2) Много будешь знать — скоро состарешься. 3) Правда глаза колит. 4) Конь вырвется — догонишь, слова сказанного не воротишь. 5) Руки не протянешь, так и с полки не достанешь. 6) Дождь вымочит, а солнышко высушит.

Домашнее задание:

Упражнение 1.

Вставьте пропущенные буквы и измените по лицам глаголы спорить,ездить ,плакать.

Чистить, молвить, портить, мылиться, опостылить, значить, спорить, обезлюдить, обезумыть, таять, править, верить, кашлять, плакать, ездить, ка…ться, заметить, наде…ться, зависить, обидить.

Упражнение 2.

Вставьте пропущенные буквы.

(Он) подыщыт работу, (он) дополнит ответ, дышытся легко, засеешь поле, обклеешь обоями, вытришь насухо, колышытся знамена, народ борется, снег тает, все зависит от обстоятельств, бродишь по аллеям, он ненавидит ложь, сказанного не воротишь, ты все можешь, солнце греет, ты слышышь все шорохи, хочится выиграть.

Posted in բնագիտություն

Բնագիտական հանելուկներ

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր,

Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում,

Ո՞ր հագքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում,

Կանաչ գարուն է անվերջ երազում:

/Ճնճղուկ/

***

Երբ դնում ենք, կտրատում,

Մանրիկ-մանրիկ մասնատում,

Լացացնում է ինձ ու քեզ,

Անունն ասա, թե գիտես:

/Սոխ/

***

Ի՞նչն է ջերմորեն մեզ տաքացնում

Եվ քուն է մտնում մինչև իրիկուն,

Իսկ երբ գիշերն է դռները թակում,

նորից մեզ իր տաք գիրկն է ընդունում:

/Անկողին/

***

Ի՞նչ ջուլհակ է. մանում, հինում,

Գործում է, բայց սեղան չի դրվի,

Կլոր մարմնով, ծուռ-ծուռ ոտքերով,

Կտավ է հյուսում միշտ նույն զարդերով:

/Սարդ/

***

Ի՞նչն ենք դուրս հանում տնից ու բակից,

Մաքրում, տանում ենք մեր ոտքի տակից,

Նա պետք չի գալիս իր դուրս հանողին՝

Խառնվում է միշտ ավազ ու հողին:

/Աղբ/

Posted in Մայրենի

Լեգենդը

Կարդա՛ լեգենդները և գրի՛ր, թե ո՞րն էր դրանց ասելիքը։

Իմ կարծիքով առաջին լեգենդի ասելիքը հետևյալն էր՝ մարդ պետք է բավարարվի այն ամենով ինչ որ ունի և ավելին չխնդրի քանի որ մի օր լավը վերջանում է։ Իսկ երկրորդի ասելիքը այն էր, որ պետք է հարգել դիմացինի ասելիքը և մեկ բառը չդարցնել թշնամության բուն։

Համացանցում որոնի’ր և կարդա ՝ ի՞նչ է լեգենդը։ Կարդացածդ համառոտ տեղադրի’ր բլոգումդ։

Լեգենդը էպիկական կամ քնարական ժանրի բանաստեղծական պատմություն է, արձակ կամ չափածո:
Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Լեգենդը ունենում է կրոնական ծագում։ Այն միանում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորչի մասին։ Հայ լեգենդներն ու առասպելները գրողները ենթարկում են գեղարվեստական մշակման։ Հայ բանասերներից լեգենդներ գրել են Հ․ Թումանյանը, Ավ․ Իսահակյանը, Հ․ Շիրազը և այլն։

Posted in Մաթեմատիկա 6

Գրաֆիկներ

  1. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ
    կերպ.
    Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7
    Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112
    Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։
  1. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
    արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.
    Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24
    Ջերմաստիճանը 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11
    Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության
    գրաֆիկը։
  1. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
    B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
    Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

  2. ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։
    7 ժամ:

բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։

2 ժամ :

գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

120:2=60

դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
90:2=45

ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

3 ժամ:

289. Ունենք միևնույն 48 սմ2 մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղանկյունների
լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք
ուղղանկյունների լայնությունից նրանց երկարությունների
կախման աղյուսակը և համապատասխան գրաֆիկը։

Լայնություն՝ 1 2 3 4 5

Երկարություն՝ 48 24 16 12 8

  1. Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան
    կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ
    կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է
    փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը
    (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):
  1. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ
    կստանան 54 տ հանքաքարից։

x=5·54:9

x=30

Posted in Անգլերեն

In class

1. I do my lessons in the evening.

2. Do I do my lessons in the evening?

3. I don’t do my lessons in the evening.

1. We play football every day.

2. Do we play football every day?

3. We don’t play football every day.

1. He like’s play football.

2. Does he like to play football.

3. He doesn’t like to play football.

1. We are students.

2. Are we students?

3. We aren’t students.

1. He is good student.

2. Is he a good student?

3. He isn’t a good student.

1. You clever and good lucking.

2. Are you clever and good lucking?

3. You aren’t clever and good lucking.

1. You are tired.

2. are you tired?

3. You aren’t tired.

Posted in Մայրենի

Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։–Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

1.Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքից դուրս գրի’ր ածանցավոր բառերը եւ ընդգծի’ր արմատը, ածանցը։ Որոշի’ր նաեւ ածանցի տեսակը։

Մասին-մաս+ին

Բրդոտ-բրդ+ոտ

ճերմակ-ճերմ+ակ

սպիտակ-ս+պիտակ

անծանոթ-ան+ծանոթ

զարմանալի-զարմանալ+ի

տարակուս-տարա+կուս

քաղցած-քաղց+ած

հարևանի-հարևան+ի

տարօրինակ-տար+օրինակ

Posted in Մաթեմատիկա 6

Դիագրամներ 2

  1. Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի 1/7
    մասն է, ավազը՝ 2/7-ը, իսկ խիճը՝4/7 -ը։ Բետոնի բաղադրիչների
    համար կազմե՛ք շրջանաձև դիագրամ։
  1. Դիագրամում (նկ. 29) ցույց է տրված, թե
    անտառի որ մասն է կազմում ծառերի
    այս կամ այն տեսակը։ Պատասխանե՛ք
    հետևյալ հարցերին.
    ա) Ծառերից ո՞րն է ամենաշատ տարածվածն
    այդ անտառում, և ո՞րը՝
    ամենաքիչը։ Թխկին ամենաշատն է, իսկ եղևնին՝ ամենաքիչը:
    բ) Տվյալ անտառը հիմնականում ինչպիսի՞
    ծառերից է կազմված՝ սաղարթավո՞ր,
    թե՞ փշատերև։ Անտառի հիմնական մասը սաղարթավոր է:
    գ) Անտառի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում սաղարթավոր
    ծառերին։ 65%
    դ) Անտառի քանի՞ տոկոսն են կազմում փշատերև ծառերը։ 35%
  1. Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել
    է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով
    գծային դիագրամից (նկ. 30)՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) Տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։ 1/5
    բ) Շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20 %-ից ավելին։ Երեքշաբթի, Հինգշաբթի:
    գ) Շաբաթվա ո՞ր օրն են տպագրվել ամենամեծ քանակով դասագրքեր։Երեքշաբթի, Հինգշաբթի: Իսկ ամենափո՞քր քանակով։Չորեքշաբթի: Ի՞նչ քանակներ են դրանք։Հինգշաբթի՝ 25000×30/100=7500, Չորեքշաբթի`25000×5/100=1250
  1. Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Հայաստանում
    1913 թ. հրատարակվել է 55 անուն գիրք, 1940 թ.՝ 699, 1950 թ.՝ 830,
    1960 թ.՝ 1247, 1965 թ.՝ 1033, 1970 թ.՝ 1063։
  1. Կազմե՛ք սյունակաձև դիագրամ հետևյալ տվյալներով. Հայաստանի
    տարածքի մակերեսը մոտավորապես 29000 կմ2 է, Վրաստանինը՝
    70000 կմ2, Բելառուսինը՝ 208000 կմ2 , Մոլդովայինը՝ 34000 կմ2։
Posted in Մայրենի

Գործնական քերականություն

38.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ-պարել. զրույց անել-զրույցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:

41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

Ես սկսեցի իրենց հարցնել թե ով ով է։ Բոլորը իրենց տեղում են բացի հայրիկից, իսկ դրսում բոլորը իրար նման են։ Ես վազելով գնացի դուրս ամեն տեղ գնացի բայց տենց ել  չգտա ես խնդրեցի ընտանիքնել  հետս գար և նրանք համաձայնվեցին։ Մենք ընտանիքով նորից գնացինք դուրս որ գտնենք բայց տենց ել չգտանք։ և երբ գնացինք տուն պարզվում էր որ հայրիկ տաններ։ և երբ հայրիկին տեսա արթնացա և պարզվում էր այտ ամեն-ինչը երազ էր։

43. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է: ուսուցչուհին պտտվում է դասարանով շուրջ։

Հասկանում ենք: մենք հասկանում ենք որ շատ չիկարելի հեռախոս վերցնել։

Հեռանում են: նրանք հեռանում են մեր դպրոցից։

Մոռացել ես: դու մոռացել ես որ վաղը իմ ծննդյան տարեդարձն է։

Գտա: ես գտա մեր տան բանալին։