Posted in Նախագիծ

Իմ անհատական նախագիծը

Բարև,ես Դավիթն եմ ։Սովորում եմ 6-5 դասարանում ,շատ եմ սիրում իմ դպրոցը,ընկերներիս,դասատուներիս։ Մենք դպրոցում անցկացնում ենք տարբեր թեմաներով նախագծեր։ Սակայն բացի դպրոցական առարկաները ես ունեմ նաև շատ նախասիրություններ։ Օրինակ`դրանցից են նկարելը, կոնստրուկտորներ հավաքելը, համակարգչային խաղեր խաղալը, բայց ամենից շատ սիրում եմ սպորտով զբաղվել։

Իմ ամենասիրած սպորտաձևը ֆուտբոլն է։ Ես արդեն 2 տարի է հաճախում եմ Ուրարտու ֆուտբոլային ակումբ։ Այնտեղ ձեռք եմ բերել շատ ընկերներ։ Պարապմունքներս անցնում են շատ հավես,հագեցած և հաղթական։ Ու քանի որ ես նպատակ եմ դրել հայտնի և ուժեղ ֆուտբոլիստ դառնալ, ես ջանք ու եռանդ չեմ խնայի որպեսզի հասնեմ իմ նպատակին։

Leave a comment