Posted in Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակների բազմապատկում

1154.

Այո

1155.

35,2 կմ

1156.

1157.

Ա) 0,64 բ) 76,0833 գ) 793,44 դ) 273,91 ե) 9,8 զ) 3077

1158.

Ա) 15,0586 բ) 0,4767 գ) 11,704 դ) -240,0398 ե) 12,1104 զ) 121,3212 է) 0,1944 ը) -35,65236 թ) 0,439

1159.

22,21

1160.

17,2,3

1161.

8

1162.

1163.

Ա) 7,344 կգ բ) 13,045 կգ գ) 1,6 կգ դ) 415,023 կգ ե) 1075,11 կգ զ) 0,188

1164.

1165.

Ոչ

Posted in բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է.

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

Գոգավոր, հարթ, ուռուցիկ:

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։

  1. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։

  1. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

Առանձգական և փնջային:

  1. Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

  1. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

  1. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել,  (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա  (քո, քեզ) հետ։
(Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն  ( դասախոս, դասախոսի)։
Ի տարբերություն խաղի մյուս  (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։


63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:


Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:

Ա. Արդար, դրդել, զվարթ, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ:
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօթևան, բացօդյա:

64. խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

Մայրս ինձ հարցրեց, թե որտեղ եմ ես պահել մեր կախարդական շղթան։

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

Աղվեսն ագռավին խնդրեց, որ ագռավը երգի որովհետև նա շատ լավ է երգում։

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

Արջն աղվեսին ասեց, որ աղվեսը աշխարհի ամենասիրուն է։

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ

Եղբայրս ասաց, որ ինքը շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ։

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

Տղան ասաց, թե նա չգիտի նրանք քանի լեզու գիտեն, բայց նրա հայերենը շատ լավ հասկանում են։

65.ա․ Տեղադրիր համապատասխան հնչյուններ  և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր –  Եր+եվան , Եր-կինք , Եր-գ , Եր-ազ , Եր-կար  , Եր-եկո   /6/

փո  –  փո+թորիկ , փո-ս , փո-քր , փո-ղոց , փո-շեկուլ  , փո-ցղ , փո-շի /7/

աշ  – աշ+խատանք , աշ-խարհ , աշ-ակերտ , աշ-ակերտուհի , աշ-խույժ , աշ-տարակ , աշ-խարհամաս , աշ-ուն /8/

բա  – բա+նան , բա-նջարեղեն , բա-ցիկ , բա-ժակ , բա-ցակա , բա-րև , բա-յ  ,բա-կ , բա-լ /9/

66.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր:

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

Բայ- այրել, վազվզել, թռչկոտել, բարձրանալ, օգնել, ընթանալ, արտասվել, խնդրել։

Ածական- բարձրահասակ, դանդաղաշարժ, հզոր, հուժկու, աղմկահույզ, դարավոր, վայրի, առույգ։

Գոյական-եղնիկ, կարոտ, առյուծ, կրիա, փոթորիկ, վագր, զեփյուռ, արցունք։ 

67.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով։ Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց։ Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա:

70.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:


դերձակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, դետալ,
  ատլաս, չիթ, կաղապար, շրջանակ:

Մի մարդ շատ աղոտ էր և նա ուզում էր ուժեղ լինել։

Ես բոլոր հարցերը արեցի բայց վերջինը շատ դժվարին էր։

իմ մայրիկը շատ հոգատար է։

Ես տեսա պողպատե տուն։

Ես տեսա մի սնահավատ մարդ։

Լիքը մարդ կան որ գործունյա են։

Իմ ընկերը բարեգութ է։

Մարդկանց կյանքը շատ դաժան է։

Ես գնացել էի փայտե տուն։

Ես պատրաստեցի թղթե ինքնաթիռ։

71.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ:

Ընչազուրկ-աղքատ, սրընթաց-արագընթաց, անընկճելի-անկոտրում, դյուրաթեք-դյուրաբեկ,ճկուն , դյուցազնական-հերոսական,

Posted in Մայրենի

Վաճառականի խիղճը 2

Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին:

Թագավոր-խելացի, արդարամիտ, բարի

Վաճառական-անխիղճ, չար

Գործակատար-ճարպիկ, աշխատասեր, բարի

Հայրիկ-բարի, մտահոգ,

Մայրիկ-անհանգիստ, հոգատար

Քահանա-

Արդարացրու՛ կամ մերժի ՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։

Ինձ համար արդարացի է հեքիաթի հիմնական գաղափարը. Ժլատ ու անխիղճ մարդը միշտ էլ տուժում է, իսկ ազնիվ ու կամեցող մարդը՝ շահում:

Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։

Posted in Մայրենի

Վաճառականի խիղճը

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթբառերը, բացատրի՛ր, կազմի՛րնախադասություններ։ 

եղելություն–իրականություն դահիճ–մարդասպան

Երկար մտացելուց հետո որոշեցի պատմել եղելությունը  և  խիղճս  հանգստացավ։

Թագավորը հրամայեց իր դահիճներին գտնել հանցագործներին և պատժել։

 2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը,ինչ սովորեցրեց քեզ այն։ Ղ․ Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթն այն մասին է, որ անխիղճ մարդը նույնն է, ինչմեռած մարդը։ Գյուղացու տղան շատ խելացի է լինում, որ կարողանում է վաճառականին իրեն արժանի պատասխանը տալ։ Բայց նա նաև շատ ազնիվ է լինում ու հարգալից, քանի որ իր հոր խոսքը նրա համար գրավոր պայմանից էլ թանկ է լինում։ 

Posted in Մայրենի

Նադեր Էբրահիմի․ «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Առաջին մաս

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…

Երկրորդ մաս

Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Հևիհև-շնչակտուր

  1. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

1 մաս «իմ փոքրիկ սիրտը»

2 մաս «բարի մարդկանց քաղաքը»

  1. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Իմ առաջադրանքները

1.Տղան ճիշտ արեց որ չթողեց մտնեն վատ մարդիկ։ Ինչո՞ւ

2. Քո կարծիքով ինչու է մեզ թվում, որ սիրտը շատ փոքր է բայց իրականում նա շատ մեծ է։

  1. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Ինձ այս պատմվածքը սովորեցնում է որ չի կարելի վատ և չար մարդ լինել չի կարելի ծաղրել ուրիշ մարդկանց այլ հակառակը բարի և ուրախ լինել, որ ուրիշները քեզի նայեն և քո նման լինեն։

  1. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Ես նմանեցնում եմ դատարկ սիրտը դատարկ պայուսակի։

  1. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:

Տղայի սրտում չէր տեղավորվում հորեղբայրը, որովհետև նա վատ մարդ էր նա ավելի շատ փողեր սիրում քան տղային։

  1. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:

Սիրտը նվիրել ասելով ես հասկանում եմ, որ պետք է սրտի մեջ տեղ տալ լավ ու բարի մարդկանց։

  1. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Ես կնվիրեի իմ սիրտը իմ ընտանիքին, ինձ դաս տված դասատուներին, իմ ընկերներին և իմ բարեկամներին, որովհետև նրանք շատ բարի են։

  1. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Այո ինձ դուր եկավ պատմվածքը, որովհետև նա լավ իմաստ ուներ։

  1. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Posted in Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակների համեմատում 2

1101.

Ա) 3,853 > 2,64, բ) 72,93 < 73,851, դ) 15,099 > 14,9, գ) 0,382 > 0,45, ե) 78832, 91 > 78732,1, զ) 663,0001 < 663, 0002։

1102.

ա) -6,73 > -6,81, բ) -0,432 > -1,431, գ) -11,2 > 11,21, դ) -3,756 < -3,706, ե) -0,38 > -1,001, զ) -5,555 -4,999։

1103.

Ա) 6, բ) 3, գ) 8, դ) 2,3, ե) 3,4, զ) 8,9,10։

1105.

ա)4
բ)5
գ)9
դ)1, 3

1106.
ա)3 և 4
բ)8 և 9
գ)75 և 76
դ)29 և 30
ե)5689 և 5690
զ)3284 և 3285

1105.

1108.

41,01 10,3 8,94 5,69 -0,5 -3,2:

1109.

ա) 6,37-ը, < 6,375-ը, դ) 783,5-ը, < 783,6-ը,

բ) 0,893-ը, > 0,8-ը, ե) –31,72-ը, < 18,6-ը,

գ) 293,4-ը, > 294,3-ը, զ) –11,25-ը, > –11,257-ը:

Posted in Մայրենի

Որոտ թագավորը

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
խնամախոս-Հարսնախոս, կնոջախոս
ժաժ-երկրաշարժ
հեքիմ-Սնոտիապաշտական արարողություններով և միջոցներով բժշկություն անող մարդ
անիրավություն-Անարդարություն

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։
Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։

Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։