Posted in Մայրենի

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը:

Առակի ասելիքը այննե որ եթե ընկերոջ հետ ինչ-որ բան է լինում չպետք է թողնել նրան միայնակ և գնալ։

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։

Իմ համար ընկերությունը այննե որ չպետք է այդ տղայի նման թողնել իր ընկերոջը փորձանքի մեջ և գնալ։ Եթե նա չթողներ նրան ու չգնար նա լավ ընկեր կլիներ։

3. Խուրհուրդ տո’ւր արջին։

Ես խորհուրդ կտամ արջին որ միշտ այդպես ազնիվ լինի, ոչ թե տղայի նման։

2.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  4. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
  5. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  6. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  7. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  8. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
Posted in Մայրենի

Գործնական քերականություն 4.04.2023

56. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա.Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապպես
գթալ-կարեկցել
ժրաջան- ջանասեր
ամբոխ- բազմություն
Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Լուրթ-կապտագույն
համամիտ- համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր- զառամյալ
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
զեփյուռ- սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի

57.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

  1. Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
    Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
    Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
    Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
    Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
    Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

58.Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:  կտրել-ընդհատել
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: թաքուն-գաղտնի
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: վերջանալ-ավարտել
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց: իջնել-վայրէջք
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատում: ուրախ-զվարթ
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:  ձագ-երեխա

59. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդներ: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկարն էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

60.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի
ուղևորը սիրտը դող ընկած-վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-քաջալերել:

– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան-ոչինչով չլցված  է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան
ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին-մեքենայի վրա ինքնաթիռ ընկավ:

61.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել-մարդ իր կյանքը պետք է վարդագույն ակնոցով նայի։

ջրից չոր դուրս գալ-մի մարդ փրկվեց ջրից։

համբերության բաժակը լցվել-վերջ նրա համբերության բաժակը լցվեց։

ձեռք մեկնել-նա ինձ ձեռք մեկնեց։

քաղցր աչքով նայել-ես նրան քաղցր աչքով էի նայում։