Posted in Մայրենի

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը:

Առակի ասելիքը այննե որ եթե ընկերոջ հետ ինչ-որ բան է լինում չպետք է թողնել նրան միայնակ և գնալ։

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։

Իմ համար ընկերությունը այննե որ չպետք է այդ տղայի նման թողնել իր ընկերոջը փորձանքի մեջ և գնալ։ Եթե նա չթողներ նրան ու չգնար նա լավ ընկեր կլիներ։

3. Խուրհուրդ տո’ւր արջին։

Ես խորհուրդ կտամ արջին որ միշտ այդպես ազնիվ լինի, ոչ թե տղայի նման։

2.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  4. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
  5. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  6. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  7. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  8. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

Leave a comment