Posted in Մայրենի

Գործնական քերականություն

93.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ-, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դեղձան,  դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ։

94.Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր (միտք) ընդգրկել է ոչ միայն երկիր (մոլորակ),այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիսբերգ)  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

Իմ կատարածը

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր միտքը ընդգրկել է ոչ միայն երկիր մոլորակին,այլև Արեգակնային համակարգին և ողջ տիեզերքին: Սակայն կյանքի ընթացքի Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիսբերգից  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

Posted in Մաթեմատիկա 6

Կրկնություն 3

+ 5 77/97, + 5 2/3, + 1/2, +7/25, – 1/3, – 2/8, – 277/500

Ա) 34 բ) – 2/63 գ) 33 1/4 դ) – 3 111/145

Ա) – 6 7/180 բ) – 10 103/300

1/5

30 սմ

26 սմ, 9 սմ, 27 սմ

Ա) 3 բ) 0 գ) 0 դ) 2

40 սմ

Posted in Մայրենի

Խաբեբա տղան

Քաղաքում մի տղա է լինում որը միշտ խաբում էր։ Նրա անունը Արամ էր։ Արամը խելացի չէր, որովհետև նա միշտ իր ուսուցիչներին խաբում ասում էր, որ նա հյուր էր գնացել և չէր հասցրել կատարել դասերը։ Իսկ ուսուցիչները ասում էին լավ, հետո ուսուցիչները սկսում են չսիրել Արամին և իր բոլոր չարած դասերի համար իրեն երկուս են դնում։ Արամը չսիրեց դասերը և սկսեց փախնել դասերից։ Իսկ իր մայրիկին ամեն օր խաբում էր, որ դասի էր բայց իրականում նա դուրսը խաղ էր խաղում։ Բայց մի օր Արամը ճիշտը պատմեց մայրիկին։ Մայրիկը ջղայնացավ բայց ասեց, որ չի կարելի խաբել տղան լսեց մայրիկին և սկսեց ճիշտը ասել և հետո նա սկսեց դասերը կատարել և միշտ ճիշտը ասել։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

89.Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բույնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բույնս կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնից ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր բնին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց բնում հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովում հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչը ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը բնից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

Բույն-բույնը,բույնս,բնում,բնից

Ծով-ծովը,ծովում,

Գրիչ-գրիչը,գրիչով

90.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերի (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

91.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի  ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

92.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

87.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

88.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր- (կաթի երեսի թանձր շերտ). սեր-մի աղջիկ իմ սերը կոտրեց(զգացմունք)
2. կետ- երբ ես անգլերենի դասը վերջացրեցի կետ դրեցի վերջում (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ-ես մի հատ մարդ կետ էր տեսել (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն-ես դասի ժամանակ քանոնով չափում էի (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն-իմ ընկերը քանոնով նվագում է (երաժշտական գործիք)
4. դող-ես ձմռանը մրսեցի և սկսեցի դողալ (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն-իմ եղբայրը սկսեց իր տոնը բարձրացնել (ձայնաստիճան). տոն-այսօր իմ սիրած տոններ (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)

Posted in Ռուսերեն

Урок 35

1.Запиши глаголы в неопределённой форме.

Ставят-ставить, везёт-везти, бегают-бегать, цветёт-цвести, плачет-плакать, несёт-нести, пахнет-пахнуть, завтракает-завтракать, бредёт-брести, делаете-делать, знакомят-знакомить, разгребёт-разгребать, вешаем-вешать, плетём-плести, трясёт-трести, мокнут-мокнуть, квакают-квакать.

2. Данные словосочетание замените глаголами неопределённой формы.

Оказывать помощь.

Очищать пол от сора.

Вести наблюдения.

Давать совет.

Покрываться цветами.

Принимать решение.

3. Подберите к глаголам синонимы. Запишите глаголы в неопределённой форме.

Строят, изумить, шумит, просил, бить, наблюдают, охранять, поймают, фантазирует, плакать, сказал, гореть, блестел. Превозносить, стережёт.

4.Заменитте фразеологизмы глаголами неопределённой формы.

Бить баклуши-

Вешать нос-

Витать в облаках-

задать головоломку-

зарубить на носу –

ждать у моря погоды-

дать слово-

дрожать как осиновый лист-

писать как курица лапой

ходить на голове-

считать ворон-

держать в голове-

клевать носом –

наговорить с три короба

держать в голове-

клевать носом-

наговорить с три короба-

держать язык за зубами-

5.Напишите глаголы в настоящем, будущем и прошедшем времени.

Гладит-гладил-погладит, любил-любит-полюбит, постучал-стучит-постучит, увидел-видит-увидит, заплачет-плачет-заплакал, писал-пишет-напишет, поведёт-ведёт-вёл, чертил-чертит-почертит, буду следить-следит-следил , бегать-бежит-бегал-побежит, трогать-трогает-трогал-потрогает.

6.Определите вид и время глаголов.(совершенный ,несовершенный )

Речушка замёрзла-(совершенный вид-прош. во.). На быстрине над полыньёй поднимается(несовершенный вид-наст. вр.) пар. Речка дышит(несов. вид-наст. вр). От её холодного дыхания вырастут(сов. вид-буд. вр.) на закраинах льда белые венчики цветов.

7.Укажите время и число глаголов.

Пробежала и пискнула(прош. вр.-единственное число) мышь. Стукнулся о берёзу и упал(прош. вр.-ед.ч.) жук. На макушке ели кукует(наст. вр.-ед.ч.) кукушка. На вершине дуба заворковал(прош. вр.-ед.ч.) дикий голубь. На закате солнца заухает(буд. вр.-ед.ч.) в лесу филин.

8.Измените глаголы по лицам и числам.

Решать, чинить.

Решать-решаю-решаешь-решает-решаем-решаете-решают, ходить-хожу-ходишь-ходит-ходим-ходите-ходят.

Posted in Մայրենի

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռուանտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտիր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ... Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թեհենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամինփոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—ակնթարթ————————————————
——երբ———————————————
——փախչել———————————————

պատշգամբ—————————————————

Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ —-———————————————
բ/լուռ ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————



Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին խելացի,բանիմաց, դատող
գ/կողը հաստ ինքնասածի, կամակոր համառ
դ/ճաշը եփել մեկին պատժել լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել



Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
վերջալույս———————————————

ոսկեգեղմ ——————————————
խորասույզ ——————————————

լուսամուտ ——————————————

Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
նվեր ————————————————
——– որսորդ ——————————————

եղնիկ ————————————————

———` ականջ —————————————

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական սխալ է
դ/ազատ –ածական
Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
հարցական-Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

Բացականչական-Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Եղնիկը կարող էր կարոտել նրա ընտանիքին և ընկերներին։
Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև եղնիկը նրանց նման զգայուն հոգի ուներ։
Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Հողմի ժամանակ անտառը աղմկահույզ և հողմածեծ էր։
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:


Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: