Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր: Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.բերություն, հա.պատրաստից, ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:


Անպաճույճ-առանց զարդարանքի, ամբարտակ-աշտարակ, անփարատ-անփարատելի, անբասիր-ազնիվ, անբերան-չխոսող, ամպրոպ-Փոթորիկ, համբերություն-Դիմացկունություն, համպատրաստից-անպատրաստ, անփառունակ-համեստ, անպատեհ-անտեղի, անբարոյական-բարոյական օրենքները խախտող

Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու  միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

Posted in Գրականություն 7

Կոմիտասի մասին

Կոմիտաս «Սողոմոն Գևորգի Սողոմոնյան»-ը ծնվել է  սեպտեմբերի 26-ին 1869 թիվ, Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Իր ծնողները շատ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Երբ որ Սողոմոնը ծնվեց իր մայրը, Թագուհի Հովհաննիսյանը ընդհամենը 16 տարեկան էր։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։  Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։ 1881թվին Կոմիտասը գնում է Էջմիածին և այնտեղ ցույց տալով իր հրաշալի ձայնը, 20 թեկնածուների միջից ընտրվում է։
1890 թվականին նա դառնում է սարկավակ, ու 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, ու ստանում Կոմիտաս Վարդապետ անվանումը։

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին։ Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներում։
Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզիհոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը