Կոմիտաս «Սողոմոն Գևորգի Սողոմոնյան»-ը ծնվել է սեպտեմբերի 26-ին 1869 թիվ, Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Իր ծնողները շատ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Երբ որ Սողոմոնը ծնվեց իր մայրը, Թագուհի Հովհաննիսյանը ընդհամենը 16 տարեկան էր։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։ 1881թվին Կոմիտասը գնում է Էջմիածին և այնտեղ ցույց տալով իր հրաշալի ձայնը, 20 թեկնածուների միջից ընտրվում է։
1890 թվականին նա դառնում է սարկավակ, ու 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, ու ստանում Կոմիտաս Վարդապետ անվանումը։
1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին։ Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներում։
Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզիհոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը