Posted in ֆիզիկա 7

Ֆիզիկա

1.Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն:

2. բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

3. Ի՞նչ է նշանակում ֆիզիկա բառը: Ֆիզիկա բառը առաջացել է Հունարեն fyuzes բառից, որը նշանակում է բնություն

4. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան: Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը։

5. Բերեք ֆիզիկական երևույթների օրինակներ: ֆիզիկական երևույթներ են՝ ջրի գոլորշիանալը, ապակու կոտրվելը և այլն։

6. Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։ Ֆիզիկական երևույթների տեսակներ են՝ մեխանիկական, ատոմային, ջրային և այլն։

7. Ինչ է ֆիզիկական մարմինը: Բերեք օրինակներ: Ֆիզիկական մարմին է՝ այն ամենը ինչը դու կարող ես շոշափել:

8. Ինչ է նյութը: Բերեք օրինակներ: Նյութը մատերիալի տեսակ է, երկաթը, պղինձը, արծաթը նյութեր են ։

9. Ինչ է մատերիան: Այն ամենը ինչը գոյություն ունի տիեզերքում կոչվում է մատերիա։


10.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։ Միաժամանակ կարևոր է այն օրենքների իմացությունը, որոնք ենթարկվում է բնությունը։

Posted in Անգլերեն

My hobby

My hobby is to play football and paint. I like to play football with my friends. I like to paint different things for example different animals and different object’s. I like to collect different tips of legos. And play different computer games.

Unusual hobby

Hobby horsing is a hobby with gymnastic elements which uses hobby horses, also known as stick horses. Movement sequences similar to those in show jumping or dressage are partly simulated in courses, without real horses being used. Most hobby horses are sewn by hand. They are usually made of two halves of the head, which have an opening on the lower side, and a strip in the middle and filled with stuffing wool. The head is mounted on a stick, similar to a broom handle.

Posted in Հանրահաշիվ 7

Բազմանդամի հասկացությունը

1) Բերեք բազմանդամների օրինակներ և նշեք նրա բոլոր անդամները:

2ab-a²+b² 2ab, a², b² ab²+ba³ ab², ba³

2) Կարելի՞ է արդյոք 2,5 թիվը համարել բազմանդամ

Ոչ:

3) Բազմանդամը գրեք միանդամների գումարի տեսքով

ա) a-b =a+(-b)               գ) 2a-3=2a+ (-3)

բ) -xy-y3=-xy+ (-y³)            դ) -2x2-0,5y= -2x²+ (-0,5y):

4) Բազմանդա՞մ է, արդյոք, տրված արտահայտությունը.

ա) 2a-43  այո        

բ) 8,734 ոչ    

գ) ab-4 այո

դ)  0 ոչ:

Posted in Պատմություն 7

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

Ի՞նչ է նշանակում homo erectus

Homo erectus-ը մարդկանց բրածո տեսակ է, որը համարվում է ժամանակակից մարդկանց անմիջական նախահայրն է։


Ո՞վ է նեանդեռթալցին

Նեանդերթալը, սովետական գրականության մեջ կոչվում էր նաև պալեոանթրոպուս՝ անհետացած կամ, ըստ մեկ այլ վարկածի, մարդկային ցեղի ձուլված ներկայացուցիչ։


Նկարագրեք քարի դարը

Մարդկության պատմության ամենավաղ շրջանը, երբ հարվածող մակերեսով գործիքներ պատրաստելու համար օգտագործում էին քարը:


Տնտեսավարման ինչ տեսակների կային քարի դարում

Տնտեսավարման տեսակներից մեկը դա քարերի վրա նկարելն է:


Արդյո՞ք քարի դարաշրջանում կուզենայիք ապրել

Ոչ, որովհետև այնտեղ եթե չկարողանաս, ինչ որ բան պատրաստել պաշտպանվելու համար կենդանիները քեզ կարող են բռնել և ուտել:

Posted in Ռուսերեն

Про Японию

Первые признаки заселения Японского архипелага появились около 40 тысячелетия до н. э. с началом японского палеолита, который продолжался по 12 тысячелетие до н. э. Население древней Японии занималось охотой и собирательством, изготавливало первые каменные орудия труда грубой обработки. В этом периоде отсутствуют керамические изделия, поэтому период также носит название периода докерамической культуры. С 12 000 года до н. э. начинается период дзёмон, который, согласно археологической периодизации истории стран Запада, соответствует мезолиту и неолиту. Особенностями этого периода стали формирование Японского архипелага и начало использования его жителями керамических изделий.

В периоде яёй, который начался около 500 года до н. э., на Японском архипелаге появились поливное рисосеяниегончарный круг и ткацкий станок, обработка металлов (меди, бронзы и железа) и строительство защитных городищ. Эти новшества были занесены в Японию иммигрантами из Китая и Кореи.

Японцы впервые упоминаются в одной из китайских исторических хроник — Ханьшу. Более подробно земля Ва, как китайцы называли Японский архипелаг, описывается в китайской «Истории трёх царств» (часть «Предание о людях ва»). Согласно ей, наиболее могущественным княжеством в третьем веке было княжество Яматай, которым руководила правительница Химико.

Posted in Հանրահաշիվ 7

Միանդամի հասկացությունը: Միանդամի արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան

1) Միանդա՞մ են արդյոք հետևյալ արտահայտությունները.

ա) a               բ) a+b                  գ) ba            դ) b2c

ե) ab/(a+b)            զ) ax/b                 է) 3/4xy          ը) 0

թ)   -1,26        ժ) (a-b)/3         ի) p4xy           լ)  7a-3

2) Պարզերեք միանդամի գրությունը.

ա) 0ab = 0

բ) xy0z = 0

գ) 1kpx = kpx

դ) ab1m = abm

ե) a5b(-3)c(-8) = 120abc

զ) 6x12y(-13)z = -936xyz

3) Ի՞նչ արժեք է ստանում 3x + 2y գումարը փոփոխականների հետևյալ արժեքների դեպքում.

x = 1.2, y = 1.5:

3 · 1.2 + 2 · 1.5 = 3.6 + 3 = 6.6

4) Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 6.2%-ը հավասար է 9.3-ի:

Դաս 2

1) Պարզեցրեք միանդամի գրառումը՝ օգտագործելով աստիճանը.

Ա) aba=a2b   բ) kpppkp=k2p4   գ) 3abab=3a2b2   դ) 7xxyyyyx=7x3y4

Ե) ababa=a3b2   զ) 3a2a3a=18a3   է) a3a4=7a2   ը) a2a3a5=10a3

2)   Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

Ա) 11pk24p3k=38p2k2   բ) 15x2y38x4y=59x2y2

Գ) 3a(-6)a2b     Դ) (-4)b2(-9)bc2:=

3) Բարձացրեք աստիճան.

Ա) (a2)2=4a2   բ) (b3)3=9b3   գ) (3a)2 =9a2   դ) (2b)3=4b3

Ե) (4c2)2=84c2   զ) (5ab)2=10ab2  

4) Գրառեք՝

Ա) a-ի խորանարդի և b-ի քառակուսու արտադրյալը:

Բ) a-ի քառակուսու և b-ի կրկնապատկի արտադրյալը:

Գ) a-ի խորանարդի և b-ի քառակուսու եռապատիկի արտադրյալը:

Դ) a-ի քառակուսու կրկնապատիկի և a-ի խորանարդի արտադրյալը:

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

5) Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

Ա) (-5)c3k5ck2   բ) (-7)k2p3(-6)kp5

Գ) (-7)p2x28p2x5   դ) 25x2y(-10)x4y3:

6) Բարձացրեք աստիճան.

Ա) (7ab2)3=14ab43,   բ) (9b2c)2=18b4c2,

Գ) (13a2)2=26a42   դ) (34a2)3=68a43:

7) Տրված միանդամը ներկայացրեք մեկ այլ միանդամի քառակուսու տեսքով.

Ա) 25a2,

Բ) 49b2,

Գ) 16c4,

Դ) 81e6,

Ե) 64k8,

Զ) 149p8,

Է) 214a10x6,

Ը) 259b12y10:

8) Բալից խյուս պատրաստելիս 18% -ը թափոն է դառնում: Որքա՞ն բալ պետք է վերցնել 17.22 տոննա խյուս ստանալու համար:


95667

Դաս 3

1) Ո՞ր միանդամներն անվանում նման:

    Ինչպե՞ս ենք գումարում, հանում նման միանդամները:

2) Տրված միանդամների մեջ գտեք նմանները

ա) 2a3b;  3a4b2; 4a3b;  80a4b2; a3b;  -a4b2;  a;  -c;  6px; 6a4b2; -5px

բ)  0a2b3; -3a3b2; 0ab; 12a2b3; 2a3b2

3) Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը

ա) 3m+5m

բ)  15a2b+14a2b+7a2b

գ)  25b2c3+(-27)b2c3+7b2c3

4) Գտեք նման միանդամների տարբերությանը հավասար միանդամը

ա) a-3a=-2a

բ) 10b-18b

գ) 3bc-17bc

դ) mk-3mk

ե) 4b2c-12b2c

զ) 18a3b5-9a3b5

5) Կատարեք նման անդամների միացում

ա) 6a8b2+7a8b2+(-2)a8b2

բ) 0c2e5+4c2e5-16c2e5

Posted in Գրականություն 7

Նարինջները Վ. Սարոյան

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:
  3. Ծեծկված – ճնշված
  4. Դուր եկա՞վ պատմվածքը: Հիմնավորեք:
  5. Այո ինձ դուր եկավ պատմվածքը: Բայց ես սկզբում չէյի հասկանում ինչի մասին էր պատմվածքը բայց հետո ես սկսեցի հասկանալ, որ պատմությունը մի տղայի մասին էր որը շատ աղքատ էր: բայց նրանց մոտ կար լիքը նարինջներ և նա փորձում էր վաճառել նարինջները բայց ոչ ոք չէր գնում նարինջները:
  6. Իմ ավարտը

որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է: Բայց հետո ինչ որ մեկը տեսավ տղային և գնաց բոլոր նարինջները գնեց նրա մոտից և ուրախացրեց տղային: Տղան գնաց և պատմեց իր ծնողներին և նրանք սկսեցին լավ ապրել:

Նրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

— Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,— ասաց հորեղբայր Ջեկը,— լսիր, Լյուկ…

Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.

— Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս: Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:

— Լյուկ,— ասաց հորեղբայրը,— կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:

— Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,— ասաց հորեղբայր Ջեկի կինը:— Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:

Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:

Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ–որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:

Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:

Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:

— Լա՛վ,— ասաց Ջեկը,— լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:

Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:

Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.

— Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:

Եվ նա լալիս ու լալիս էր:

Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:

Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:

Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:

— Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,— ասաց կինը,— գուցե իսկապես մի բան վաստակի:

Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:

— Անկյու՛նը տար նրան,— բղավեց կինը:— Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:

Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:

Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:

Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն–մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:

Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:

— Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,— ասաց նա,— երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:

— Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:

— Միանգամայն ճիշտ է,— ասաց Ջեկը:

Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:

Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես.այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:

Նրանք հասն Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին:

— Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:

Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:

— Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:

— Կժպտա՜մ,— ասաց Լյուկը:

Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:

Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:

Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:

Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:

Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի–մի նարինջ: Մաքրել կեղևը, ներծծել նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ: Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:

Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ–կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է…