Posted in ֆիզիկա 7

Հավասարաչափ շարժում: Արագություն

1. որ շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

2. Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն՝ գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

3. Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

4. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

5. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

Leave a comment