Posted in Պատմություն 7

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ 1820-ական թվականներին ուսումնարանը ստացավ ռուսական գիմնազիայի կարգավիճակ, որ դիմորդներ էր պատրաստում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, իսկ մի քանի տարի անց Լազարյան ճեմարանն արագ ճանաչում ձեռք բերեց: 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848թ. մայիսի 10-ին Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվել է Արեւելյան լեզուների ինստիտուտի: Լազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ հայերեն դասավանդել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են հայեր:  1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։

Ովքե՞ր էին Լազարյանները

Ուշ միջնադարում հայկական ազնվական շատ տոհմեր անցան Ռուսաստան և ստացան ռուսական արքունիքի ազնվական տիտղոսներ: Լազարյաններն այդ տոհմերից մեկն էին, որ XVIII դարում, Պարսկաստանից տեղափոխվելով Ռուսաստան, այստեղ զբաղվեցին մետաքսի արդյունահանմամբ ու հանքարդյունաբերությամբ և մեծ կարողության տեր դարձան:

Լազարյանները կանգնած էին Հայաստանի ազատագրության պայքարի ակունքներում: Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության ջատագով լինելով՝ Հայաստանի ազատագրության նախագծեր էր կազմում և ներկայացնում Եկատերինա Բ կայսրուհու արքունիք:

Leave a comment