- Գոյականի թիվը,առումը,հոլովները։
- Թիվը-Հոգնակի, Եզակի
- Առումը-Գոյականի առումը ցույց է տալիս խոսողին հայտնի կամ անհայտ գոյական,օրինակ՝Գիրք կարդացի(անորոշ) և Գիրքը կարդացի(որոշյալ):Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս խոսողին հայտնի ծանոթ առարկա:Որոշյալ առումն արտահայտվում է -ը կամ-ն հոդերի օգնությամբ՝գիրքը,աղջիկը,աշակերտը:Բաղաձայնով վերջացող բառերի վրա ավելանում է -ը հոդը:Ձայնավոր վերջացող բառորի վրա ավելանում է -ն հոդը՝այգին,առուն,տղան:
Բաղաձայնով վերջացող բառի -ը հոդը կարող է փոխվել -ն-ի,եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով,կամ Ը գաղտնավանկ պարունակող տառակապակցությամբ: - Հոլովները-Ուղղական, Սեռական, Տրական Հայցական, Բացառական, Գործիական, Ներգոյական
2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։
Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։
Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:
Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:
3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։
Դերանուն, անվան դեր կատարող բառ։ Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։
4. Թվական խոսքի մաս․տեսակները։
3 տեսակ .քանանակական դասական և կոտորակային
5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։
Ըստ դիմայնության տարբերում են դիմավոր և անդեմ բայեր, ըստ եղանակայնության՝ սահմանական, հրամայական, ըղձական, պայմանական կամ ենթադրական, հարկադրական բայեր։ Ըստ սեռանիշության տարբերում են՝ ներգործական, կրավորական, չեզոք, անդրադարձ, հասարակ, փոխադարձ, նաև՝ անցողական ու անանցողական բայեր։ Ըստ կերպային նշանակության՝ ոչ տևական, տևական, բազմապատկական բայեր։ Բայերն ըստ խոնարհման յուրահատկությունների լինում են ամբողջ կամ լրիվ բայեր, պակասավոր բայեր, կանոնավոր բայեր և անկանոն բայեր (արտուղի և զարտուղի բայեր)։ Իմաստաբանական բնագավառում տարբերում են էական բայեր, ասացական բայեր, զգացական բայեր, մտածական բայեր, վերացական բայեր, թանձրական բայեր, օժանդակ բայեր










