Առաջին օրը մենք հիշեցինք ինչպես որոշել նյութի խտությունը և զանգվածը, վերհիշեցին որ 1 միլիլիտրը մեկ սանտիմետր խորանարդ է, նաև վերհիշեցին ինչպես որոշել սանդղակի բաժանման արժեքը և ինչպես ենք որոշում մարմնի, հեղուկների զանգվածը կշեռքի և կշռաքարերի միջոցով։ և հետո մենք որոշեցինք մեր լաբորատորիայի ծորակի եկող ջրի մաքրությունը:
Երրորդ օր պարապմունքից հետո մենք որոշեցինք ծորակի ջրի,Նոյի արտադրության ջրի և Բոն ակվայի արտադրության ջուրը և բժշկական սպիրտը: Հասկացանք որ ծորակի և Բոն ակվայի ջուրը ավելի մաքուր է քան Նոյի ջուրը: Իսկ հետո Հասմիկ Ուզունյանը նրա հետ բերեց կաթ և մենք նրանց հետ որոշեցինք կաթի մաքրությունը:
Հետո եկան քոլեջում սովորող ծրագրավորող ընկեր Սմբատը, և ընկեր Նարեկը և նրանց հետ մենք խոսեցինք արհեստական բանականության մասին:
Չորրորդ օր պարապունքից հետո գնացինք մեր ֆիզիկայի լաբորատորիա: Իմ ընկեր Ալենը մատանի էր գտել նա բերեց այդ մատանին և մենք փորձեցինք պարզել ոսկի թե ոչ: Պարզելուց հետո մենք հասկացանք որ դա ոսկի չե: Իսկ ես բերել Էի մեր տան ծորակի ջուրը և ես հասկացա որ մեր տան ծորակի ջուր մաքուր է և այն կարելի է խմել: Հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի:
Հինգերորդ օր
Հավաքվեցինք ուսուցիչների հետ , զրուցեցինք , իսկ հետո գնալու ենք թանգարան :
Սահակ Սահակյանի թանգարան
Այցելության օր՝ հունվարի 12
Այցելության վայրը՝ Սահակ Սահակյանի թանգարան
Պատասխանատուներ՝ Զարինե Փանյան, Էմմա Այվազյան, Գայանե Մխիթարյան
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակներում ծնողն է հարթակում․ Այցելություն կրթահմալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։
Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի մշակույթի պալատում: Այն բացել է իր դռները այցելուների առջև 2015թ-ին:
Նա հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների: Լոռվա բնությունը, հայկական ճարտարապետությունը ինքնին դարձան վարպետի ուսուցիչը:
Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ: Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, հեքիաթի հերոսներ և այլն:
Ծանոթանալ ժամանակակից արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին։ Ավելի մոտիկից ճանաչել Սահակ Սահակյան նկարչին, արվեստագետին, քանդակագործ, ժողովրդական արվեստի ներկայացուցչին ով 25 երկրներում ներկայացրել է Հայաստանը և արժանացել է ոսկե մեդալների։
Ընթացքը՝ Առավոտյան ժամը 10֊ին շարժվում ենք Միջին դպրոցից, դեպի քաղաքային տրանսպորտի կանգառ։
. Ծանություն թանգարանին։
. Զրույց թանգարանի տնօրենի, Միջին դպրոցի սովորող, Վարդան Սահակյանի մայրիկի՝ Լուսինե Սահակյանի հետ։
. Թանգարանում ճամբարականները կաշխատեն կավով
Զրույց թեյի սեղանի շուրջ, ճամբարականներին հետաքրքրող հարցերի քննարկում։
Ինձ շատ դուրեկավ թանգարանում , շատ հետաքրքիր էր , նաև մենք այնտեղ կավով տարբեր իրեր , դեմքեր ենք պատրաստել :