Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։

Հայ Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը Ծաղկազարդը, նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ գնալու հիշատակին: Ավետարանները գրում են, որ երբ մոտնում են Հիսուսի կյանքի վերջին օրերը, Նա իր աշակերտների հետ գնում է Երուսաղեմ: Երբ մոտենում են քաղաքին մոտ գտնվող Բեփթագե գյուղին, Հիսուս աշակերտներից երկուսին, Պետրոսին և Հովհաննեսինպատվիրում է գնալ այդ գյուղը և այնտեղից բերել մի ավանակ քուռակի հետ:

Մեղմ երաժշտության ուղեկցությամբ ներս են մտնում Հիսուսի և աշակերտների դերակատարները: Հիսուսի դերակատարը, նայելով Պետրոսի և Հովհաննեսի դերակատարներին, ասում է.

Հիսուս – Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. արձակեք և բերեք ինձ:

Խոսքից հետո Հիսուսի դերակատարն աշակերտների հետ գնում է ետանբեմ, իսկ Պետրոսի և Հովհաննեսի դերակատարները դահլիճի մի անկյունում կապված ավանակին և քուռակին և արձակելով` բռնում-տանում են Հիսուսի մետ: Խումբը երգում է:

ԵՐԳ` «Ծաղկազարդ» (Սիլվա Տեր-Ստեփանյան, Կոմիտաս Գևորգյան, Հայը և իր երգը):

Երգի ավարտից հետո երաժշտությունը շարունակվում է: Երեխաները կիսաշրջանը կիսում են Հիսուսի դերակատարը, աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մտնում է դահլիճ: Երեխաները, ուռենու ճյուղերը ճոճելով, դիմավորում են նրանց:

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

Թատրոնում ամեն ինչ իրական է, քանի որ այն ունի խորհուրդ և օգնում է, որ մարդիկ ներկայացումը դիտելուց հետո մտածեն, հետևություններ անեն: Ներկայացման ընթացքում մարդիկ ապրում են գլխավոր հերոսի հետ: Կիսում են նրա հույզերը, նրա հետ տխրում են, ուրախանում, լացում ու ծիծաղում են:

Թատրոնում ամեն ինչ իրական է, քանի որ դերասանների խաղին ներկա ես լինում: Եթե ֆիլմերում մի քանի կարդրից կարող ես նկարահանել, ապա թատրոնում սխալվես չես կարող, քանի որ հանդիսատեսը այն կնկատի: Թատրոնները հիմնականում բեմադրում են գրական ստեղծագործություններից: Յուրաքանչյուր բեմադրող այն ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է ընկալել:

1.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր – կերակրել, գնաց – հեռագնաց, ասաց – հեքիաթասաց, անվան – անվանակոչել, մարդիկ – մարդատար:

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:-Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:-Մեր չարածն ապարդյուն աշխատանք չէր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:-Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները։


Նրա մտադրությունը սխալ հասկացան:-Նրա մտադրությունը սխալ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:-Նրան անլուրջ պատասխան չտվեցին։
Այծերը էբենոս ծառից կարևոր են:-Այծերը էբենոս ծառից կարևոր չեն

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ և արագորեն թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես լայն ժպտաց, կարծես հազար տարվա ամենամտերիմ ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ խորհրդավոր դուռ բացվեց: Տղաները գրկաբաց ողջունեցին հյուրին: Անձրև թաց, տխրեցնող, բայց նաև հանգստացնող անձրև էր գալիս էր գալիս:

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:

7. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական
միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի
գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի
ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ.
Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի
ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց, որը պատրաստվել է տասնվեցերորդ
դարում: Բ. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց: Դա պատրաստվել է
տասնվեցերորդ դարում:
Ա. Թանգարանի այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան, որտեղ կարդում են
ժամացույցների և նրանց պատմության մասին: Բ. Թանգարանի այցելուներն անպայման
մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության
մասին:

Ա խմբի նախադասությունները բարդ նախադասություններ են, որովհետև նախադասության մեջ կա երկու ստորոգյալ։

Բ խմբի նախադասությունները երկու պարզ նախադասություններ են։ Յուրաքանչյուր նախադասության մեջ կա մեկ ստորոգյալ։

Leave a comment