Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Տեքստում ուղղիր բառերի գրությունը և կետադրիր։

Դոկտոր Շտրաուսը ասում է, որ ես պետք է գրեմ ի՞նչ եմ մտածում ու ամեն ինչ, որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց նա ասում է որ այդ շատ կարեվոր է, որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ, որ ինձ կօգտագործեն: Միսս Կինիանն ասում է, որ նրանք երևի կկարողանան ինձ խելացի դարձնել: Ես ուզում եմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկան եմ ու 2 շաբաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ այսօր վերջացնում եմ գրելը:

հաշվետվուցյուն 2 — մարտի 6

Ես այսօր թեստ արեցի: Ինձ թվում է կտրվել եմ: Ու ինձ թվում է որ հիմա նրանք ինձ հազիվ թե օգտագործեն: թեստը էն էր, որ մի բարի ջահել մարդ կար սենյակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում:
Ես ասացի որ թանաքի բիծ եմ տեսնում: Ինքն ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց, որ վերջ բայց հենց վերկացա, որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր, որ ասեմ ինչ կա թանաքի մեջ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչ որ նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորձեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիս եմ դնում բայց հետո ասացի, որ միջանցքում պահարանի մեջ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտը ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեջ ինչ կա:
Ես շատ փորձեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչ որ բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվել եմ: Ասացի, որ այդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կային: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրում եմ թողեք մի անքամ էլ փորձեմ: Մի քանի րոպե, որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետև մեկ մեկ ես մի քիչ դանդաղ եմ մտածում: Ես համել դանդաղ եմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա և ուզումեմ արագ կարդալ:
Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ:
Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ թեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեջ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երևի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի, որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնում եմ փչացած գրիչ ու սփրոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց:
Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվել եմ: