Posted in Կենսաբանություն 7

Հետաքրքիր փաստեր ձկների մասին

1.Ամենամեծ ձուկը: Աշխարհի ամենամեծ ձուկը կետ-շնաձուկն է: Այս ձկները հանդիպում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում: Այս կենդանիները ունեն 12,65 մ երկարություն:

2.Ամենավտանգավոր ձուկը: Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից: Նյութի աղբյուրը`

3.Ամենախորը սուզվող ձուկը: Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ:

4.Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Նյութի աղբյուրը` https://econews.am/?p=7439&l=am

Posted in ֆիզիկա 7

Մեխանիկական աշխատանք

Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

Աշխատանք=ուժ × ճանապարհ

Եթե աշխատանքը նշանակենք A (կարդացվում է ա) տառով, մարմնի վրա ազդող ուժը F-ով իսկ մարմնի անցած ճանապարհը s-ով. ապա կստանանք աշխատանքի բանաձևը:

A=Fs

Այսպես A ≠ 0, եթե F ≠ 0 և s ≠ 0 եթե F= 0,բայց s≠0, ապա A =0 (իներցիայով շարժվելիս աշխատանք չի կատարվում, քանի որ շարժման հետագծի երկայնքով մարմնի վրա ուժեր չեն ազդում): եթեF≠0, բայցs≠0 ապա A=0 (օրինակ հենարանը ճնշող ծանրոցն աշխատանք չի կատարում): աշխատանքը ֆիզիկական մեծություն է, և նրա չափման համար անհրաժեշտ է միավոր սահմանել:

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1 Ն ուժի աշխատանքը ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս: Այդ միավորն անվանում են Ջոուլ (Ջ) ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի.

1 Ջոուլ= 1 Նյուտոն × 1 մետր կամ 1 Ջ = 1Ն×մ: Օգտագործվում են նաեւ կիլոջոուլ (ԿՋ), մեգաջոուլ (ՄՋ), միլիջոուլ (մՋ) միկրո Ջոուլ (ՄԿՋ) և այլ միավորներ.

1 ԿՋ = 1000 Ջ,                                     1 ՄՋ= 0,001

1 ՄՋ = 1000000 Ջ,      ,                        1 մԿՋ= 0,000001