Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
Աշխատանք=ուժ × ճանապարհ
Եթե աշխատանքը նշանակենք A (կարդացվում է ա) տառով, մարմնի վրա ազդող ուժը F-ով իսկ մարմնի անցած ճանապարհը s-ով. ապա կստանանք աշխատանքի բանաձևը:
A=Fs
Այսպես A ≠ 0, եթե F ≠ 0 և s ≠ 0 եթե F= 0,բայց s≠0, ապա A =0 (իներցիայով շարժվելիս աշխատանք չի կատարվում, քանի որ շարժման հետագծի երկայնքով մարմնի վրա ուժեր չեն ազդում): եթեF≠0, բայցs≠0 ապա A=0 (օրինակ հենարանը ճնշող ծանրոցն աշխատանք չի կատարում): աշխատանքը ֆիզիկական մեծություն է, և նրա չափման համար անհրաժեշտ է միավոր սահմանել:
Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1 Ն ուժի աշխատանքը ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս: Այդ միավորն անվանում են Ջոուլ (Ջ) ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի.
1 Ջոուլ= 1 Նյուտոն × 1 մետր կամ 1 Ջ = 1Ն×մ: Օգտագործվում են նաեւ կիլոջոուլ (ԿՋ), մեգաջոուլ (ՄՋ), միլիջոուլ (մՋ) միկրո Ջոուլ (ՄԿՋ) և այլ միավորներ.
1 ԿՋ = 1000 Ջ, 1 ՄՋ= 0,001
1 ՄՋ = 1000000 Ջ, , 1 մԿՋ= 0,000001