Աշխատանքի նպատակը. փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ինչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. լաբորատոր լծակ, ամրակապման, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:
հիշենք կանոնը լծակը կմնա հավասարակշռության մեջ,եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկների: այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով
F1/F2 = l2/ l1
Որտեղ F1-ը և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են l1-ը և l2-ը այդ ուժերի բազուկները:
Աշխատանքի ընթացքը.
1. Լծակն ամրացնել ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը:
2. Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոյով լծակը հա-վասարակշռեք հորիզոնական դիրքում:
3. Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեք երկու ծանրոց:
4. Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտեք այն տեղերը, որտեղից կախելով`
ա. մեկ ծանրոց, բ. երկու ծանրոց, գ. երեք ծանրոց ձախ կողմից երկու ծանրոցի առկայությամբ լծակը կլինի հավասարակշռության մեջ: Չափեք այդ տեղերի ն պտտման առանյքի հեռավորությունները:
5. Համարելով, որ յուրաքանչյուր ծանրոց կշռում է 1-Ն, լրայ-րեք աղյուսակը:
6. Յուրաքանչյուր փորձի համար հաշվեք ուժերի հարա-բերությունը, բազուկների հարաբերությունը ն գրանյեքաղյուսակում:Հիշեք, որ ուժը կարելի է չափել նան ուժաչափի միջոցով։