Ի՞նչ հիմանական կառուցվածքային առանձնահատկություններ ունեն կաթնասունները:
Կաթնասունների արտաքին կառուցվածքային առանձնահատկու- թյունները։ Կաթնասունների մարմինն ի տարբերություն այլ ողնաշարա վորների, արտաքինից սովորաբար պատված է մազերով կամ բրդով Մա զերը երբեմն կարող են զարգացած չլինել (ջրային կաթնասուններ) Ծնոտների վրա սովորաբար կան ատամներ։ Ունեն կաթնագեղձեր և իրենց ձագերին կաթնասուն անվանումը կերակրում են կաթով։ Այստեղից առաջացել է նրանց կարճաս Կաթնասունների տարբեր ներկայացուցիչներ արտաքնապես իրարից էապես տարբերվում են։ Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև է. պարանոցը՝ կարճ, համարյա աննկատելի (խլուրդ) Ջրային և կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողակների (դելֆին) Թռչով ձեռնաթևավորներն ունեն մաշկային ծալքեր առջևի վերջույթի երկարացած մատների միջև (չղջիկ) Վերգետնյա ցամաքային կաթնասուններն ունեն լավ զարգացած քայլող վերջույթներ (գայլ)։
Ի՞նչ նշանակություն ունեն կաթնասունները բնության մեջ և մարդու կյանքում, բերել օրինակներ։
Կաթնասունները կարևոր մասնակցություն ունեն նյութերի շրջանառությանը բնության մեջ։ Սնվելով բույսերով, անողնաշար և ողնաշարավոր տարբեր կենդանիներով՝ կաթնասունները կարգավորում են բնության մեջ այդ օրգանիզմների քանակը։ Նրանք մասնակցում են հողառաջացման գործ ընթացներին, նպաստում բույսերի սերմերի տարածմանը: Մեծ է կաթնա- սունների նշանակությունը նաև մարդու համար: Մարդն ընտելացրել է շատ կաթնասունների խոշոր և մանր եղջերավորների, ձիերի, ավանակների, խոզերի, ուղտերի, շների, ճագարների և այլ կենդանիների: Դրանք մարդուն տալիս են միս, կաշի, բուրդ, կաթնամթերքներ, օգնում են տեղափոխել ապրանքներ, ծառայում են՝ որպես պահապաններ։ Որոշ կաթնասուններ կարող են լինել վարակիչ հիվանդությունների տարածողներ, գյուղատնտե- սական վնասատուներ։ Տարբեր գործոնների (մարդու տնտեսական գործունեություն, ապրելավայրերի կրճատում, միջավայրերի աղտոտվածություն և այլն) պատճառով ողջ աշխարհում խիստ կրճատվել է արժեքավոր կարկասունների թվաքանակը, և շատ տեսակներ կանգնած են անհետացման եզրին։
Ի՞նչ նպատակով են կենդանիներին անհրաժեշտ սննդառությունը:
Բոլոր կենդանիներին անհրաժեշտ են սննդանյութեր իրենց կենսագործունեությունն ապահովելու համար։ Կենդանիների բջիջները պետք է ստանան հումք և էներգիա, որպեսզի կատարեն իրենց գործառույթները։
Որո՞նք են կենդանիների տեսակները ըստ նախընտրած սննդի։
Ըստ սննդի տեսակի կենդանիներն ընդգրկվում են հետևյալ հիմնական խմբերում՝ գիշատիչ, ամենակեր և բուսակեր։