1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժ։
2.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Մեքենայի շարժումն ծառի նկատմամբ։
3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինն, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Օրինակ՝ Երևանից Փարիզ թռչող ինքնաթիռի շարժումը դիտարկելիս ինքնաթիռը կարելի է համարել նյութական կետ, քանի որ նրա չափերը շատ փոքր են Երևան-Փարիզն հեռավորությունից։ Սակայն ինքնաթիռի վերելքն ու վայրէջքը կամ օդի դիմադրության դերն ուսումնասիրելիս ինքնաթիռի ձևն ու չափերն ունեն էական նշանակություն, և այդ դեպքերում այն չի կարելի համարել նյութական կետ։
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ
Այն գիծը որի երկայնքով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Այն ճանապարհը որով մարմինը շարժվում է որոշակի ժամանակահատվածում
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժումը մարմնի որոշակի հավասար ժամանակահատվածում անցած հավասար ճանապարհներն են անհավասարաչափ շարժումը մարմնի հավասար ժամանակահատվածում անցած աբհավասար ճանապարհն է։
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
V=s/t
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Մ/վ, կմ/ժ
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
s=Vt
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
t=s/V
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Մեխանիկայի Այն բաժինը որը ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց դրանց քննարկման կոչվում է կինեմատիկա։