Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։

Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

նյարդային.jpg


3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:

Գլխուղեղ,Ողնուղեղ
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:

Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։
Ըստ գործառական բնույթի նեյրոնները լինում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական:
Ձգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում ԿՆՀ: Նրանց մարմինները տեղադրված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում:
Շարժողական նեյրոնները  գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին:
Միջադիր նեյրոնները տեղադրված են ԿՆՀ-ում և կապ են հաստատում զգայական և շարժողական նեյրոնների միջև:
5. Ի՞նչ է նյարդը:

Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։
6. Որո՞նք են նյարդերի տեսակները:

Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:
Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:
Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:
Խառը  նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: