Posted in հասարակագիտություն 8

Խմբեր, շերտեր և համայնքներ

  • Հասարակական խմբերի տեսակները
  • Հասարակությունը սոցիալական այն խմբեր են, որոնք տարբերվում են ըստ իրենց կենսապայմանների  ռազմավարությամբ և այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները։ Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը։ Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության։ Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական։
  • Սոցիալական շերտեր
  • Սոցիալական շերտավորվածությունը յուրաքանչյուր կազմակերպված հասարակության հիմնական բնութագիրն է։
    Սոցիալական շերտավորումը բաժանվում է 3 ձևի՝ տնտեսականքաղաքականմասնագիտական։
    Տնտեսական շերտավորման հիմքը տնտեսական անհավասարությունն է, որն արտահայտվում է եկամուտների, կյանքի մակարդակի տարբերությամբ, բնակչության հարուստ և աղքատ խավերի առկայությամբ։
    Քաղաքական շերտավորում նշանակում է տարբեր աստիճանակարգերի առկայություն ըստ հեղինակության, վարկի կոչումների և մեծարանքների, ինչպես նաև կառավարողների և կառավարվողների գոյությունը անկախ եզրերից (միապետ, աստիճանավոր, տեր, պետ) և այլն։
    Մասնագիտական շերտավորումը ենթադրում է մարդկանց բաժանումը ըստ գործունեության, զբաղմունքների ձևերի, երբ որոշ մասնագիտություններ համարվում են առավել հեղինակավոր, և այս կամ այն մասնագիտական խմբի անդամները բաժանվում են տարբեր կարգի ղեկավարների և ենթակաների։
  • Համայնքներ
  • Հայաստանի համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաստանում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով։
    Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։
  • Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը
  • Հասարակական խմբերը կարող են ձևավորվել տարբեր ձևերով։ Օրինակ նույն մտածելակերպով,ֆիզիկական կառուցվածքով,նույն տեսակետով մարդիկ կարող են համախմբել ու ստեղծել խումբ,որն մտածում է ու զարգանում է նույն ձև,ըստ պայմանի։ Կարող են լինել նաև բազմազան խմբեր,որոնք կարող են բաղկացած լինել ուրիշ մտածելակերպով,ուրիշ հասկացողությամբ,խելքով,ուժով մարդկանցից,որոնք հաճախ կարող են միջամտել ու վիճել միմյանց հետ։

    Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

    Իմ կարծիքով համայնքի յուրաքանչյուր անդամ հայտնում է իր կարծիքը,իր տեսակետը այս կամ այն կետի վերաբերյալ ու միասնական ընտրության կամ միասնական որոշմամբ դա կատարվում է։ Խումբը կարող է տարբերվել նրանով,որ այնտեղ որոշում կարող է կայացնել միմիայն ամենագլխավորը,բայց համայնքում ամբողջական որոշում է։

Leave a comment