Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար նեղ տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի ուղղաբերձ լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի լավագույն քանդակագործները մի անկրկնելի ու հավիտենական հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի աշխհարակալ մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին եռալեզու ամենախոշոր ու ամենամանրամասն քանդակված են բնական հասակով մարդիկ, որոնց ինքնատիպ խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է հարթ արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

2.Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի նոր էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի դաժան «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի մեծ ռեակտորներում տարբեր տեսակի սև և կեղտոտ աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի իրատեսական և հավանական է, ուղղակի նրա անկատար սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

3.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում: Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ավելի փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է ամենաթեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն ավելի էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա ամենամեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

4.Գրիր փաստագրական տեքստ,որտեղ ածականները շատ են։

Հայաստանը, փոքր, բայց հրաշալի երկիր, հայտնի է իր հին պատմությամբ և հարուստ մշակույթով։ Կանաչ լեռները և մաքուր գետերը ստեղծում են հրաշալի տեսարաններ։ Երևանը, որպես մայրաքաղաք, աչքի է ընկնում իր գեղեցիկ շենքերով, աշխույժ հրապարակներով և ջերմ մթնոլորտով։ Հայկական ավանդական ուտեստները՝ համեղ և բազմազան, ներկայացնում են տեղական խոհանոցի յուրահատկությունները։ Բացի այդ, Հայաստանի մշակույթը հարուստ է արվեստի, երաժշտության և դաշտային ավանդույթների շնորհիվ։

Leave a comment